From Wikipedia, the free encyclopedia
Յուհան Գուստավ Կնուտ Վիքսելլ (շվեդ.՝ Johan Gustaf Knut Wicksell, դեկտեմբերի 20, 1851[1][2][3], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2] - մայիսի 3, 1926[4][1][2], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ տնտեսագետ, ով առաջինն էր, ով սինթեզեց ավստրիական դպրոցի հասկացությունները՝ դառնալով Ստոկհոլմի դպրոցի ուսուցիչներից մեկը, Վիքսելլ էֆեկտի հեղինակը։
Կնուտ Վիքսելլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1851[1][2][3] Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2] |
Մահացել է | մայիսի 3, 1926[4][1][2] (74 տարեկան) Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լունդի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն[6] |
Երեխա(ներ) | Sven Wicksell? |
Knut Wicksell Վիքիպահեստում |
Կնուտը ծնվել է Ստոկհոլմում 1851 թվականի դեկտեմբերի 20-ին[7], վեց երեխաներից կրտսերն էր, որոնցից մեկը մահացել էր մանկության տարիներին։ Նա ուներ երեք քույր և մեկ տարով մեծ եղբայր՝ Ակսելը։ Նրա հայրը՝ Յոհան Վեքսելը, գործարար և ռիելթոր էր։ Կնուտը վաղ է կորցրել երկու ծնողներին. մայրը՝ Քրիստինան մահացել է 1858 թվականին, երբ նա 6 տարեկան էր, հայրը, երկրորդ անգամ ամուսնանալով 1861 թվականին, հանկարծամահ է եղել 1867 թվականին, երբ Կնուտը 15 տարեկան էր[8]։
1869 թվականին ընդունվել է Ուփսալայի համալսարան՝ մաթեմատիկա և ֆիզիկա սովորելու, 1872 թվականին գերազանցությամբ ստացել է բակալավրի կոչում, իսկ 1885 թվականին ստացել է մաթեմատիկայի դոկտորի, 1895 թվականին տնտեսագիտության դոկտորի, 1899 թվականին՝ իրավագիտության աստիճան։ 1873-1874 թվականներին որպես ուսուցիչ դասավանդել է Ուփսալայի միջնակարգ դպրոցում, 1874-1875 թվականներին զբաղվել է մասնավոր կրկնուսուցմամբ[8]։ 1885 թվականին այցելել է Լոնդոն, իսկ 1887 թվականին Վեքսելը երեք տարվա դրամաշնորհ է ստացել Լորեն հիմնադրամից՝ Գերմանիայում և Ավստրիայում տնտեսագիտություն սովորելու համար։
Իրավագիտության աստիճան ստանալուց հետո միայն 1899 թվականին՝ 48 տարեկան հասակում, նա կարողացավ դոցենտի պաշտոն ստանալ Ուփսալայի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի ամբիոնում։
1900 թվականին դարձավ պրոֆեսոր, իսկ 1904 թվականից՝ Լունդի համալսարանի քաղաքական տնտեսության լիարժեք պրոֆեսոր, մինչև իր թոշակի անցնելը՝ 1916 թվականը[9]։
1889 թվականին Փարիզում ամուսնացել է հայտնի ֆեմինիստ Աննա Բուգգայի (1862-1928) հետ։ 1890 թվականին ծնվել է նրանց որդին՝ Սվեն Վիքսելլը (1890-1939), իսկ 1893 թվականին՝ երկրորդ որդին՝ Ֆիննը, որը ողբերգականորեն մահացել է 1913 թվականին՝ ընկնելով պատուհանից։ 1916 թվականին և մինչև 1926 թվականը Վիքսելլների ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ։ Կնուտ Վիքսելլը մահացել է 1926 թվականի մայիսի 3-ին[10]։
1986 թվականին, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ջ. Բյուքանանը նշել է Կնուտ Վիքսելլի ժառանգությունը քաղաքագիտության և տնտեսական տեսության խաչմերուկում իր հետազոտության մեջ, թե ինչպես կարելի է սկզբունքորեն կառուցել պետական ծախսերը և հարկային որոշումները միաձայնության հիման վրա[11]։
1993 թվականին Հանրային ընտրության եվրոպական ընկերությունը ստեղծեց Վիքսելլի ամենամյա մրցանակ՝ European Journal of Political Economy-ում հրապարակված լավագույն աշխատանքի համար[12]:։
2010 թվականին Լունդի համալսարանի տնտեսագիտության և կառավարման դպրոցը բացեց Կնուտ Վիքսելլի անվան Ֆինանսական հետազոտությունների կենտրոնը[13]։
«Սահմանափակման սկզբունքի վրա հիմնված քաղաքական տնտեսության մասին» իր դասախոսությունում նա սինթեզեց 19-րդ դարի նեոկլասիկական ուղղության հիմնական հասկացությունները և այն լրացրեց այն դինամիկ մոտեցմամբ՝ առաջին անգամ տնտեսական վերլուծության մեջ ներմուծելով «ակնկալիքներ» կատեգորիան։ Վիքսելլը լրացրեց սահմանային արտադրողականության սկզբունքը այն փաստով, որ կապիտալի շահութաբերությունը չի կարող սահմանվել «տնտեսական ռեսուրսների» (աշխատանք և հող) սահմանային արտադրանքի նմանությամբ, քանի որ կապիտալի աճը հանգեցնում է պահուստի արժեքի վերագնահատմանը, որը պայմանավորված է աշխատավարձի և տոկոսների փոփոխությամբ, որը կոչվում է Վիքսելլի էֆեկտ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.