From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի պապ Կղեմես XI (լատին․՝ Clemens XI, հուլիսի 23, 1649[1][2] կամ հուլիսի 22, 1649[1], Պեզարո, Պապական մարզ և Ուրբինո, Պապական մարզ[3] - մարտի 19, 1721[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7]), ծննդյան անուն Ջիովաննի Ֆրանչեսկո Ալբանի, եղել է Հռոմի պապ 1700 թվականի նոյեմբերի 23-ից մինչև իր մահը` 1721 թվականը։
Կղեմես IX լատին․՝ Clemens PP. XI | |||
Ֆրանցիսկոսը 2014 թվականին | |||
| |||
---|---|---|---|
23 նոյեմբեր 1700 — 19 մարտ 1721 | |||
Եկեղեցի՝ | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Նախորդող՝ | Իննոկենտիոս XII | ||
Հաջորդող | Իննոկենտիոս XIII | ||
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան | ||
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և Հռոմի Պապ | ||
Ծննդյան անուն | իտալ.՝ Giovanni Francesco Albani | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Giovanni Francesco Albani | ||
Ծնունդ | հուլիսի 23, 1649[1][2] կամ հուլիսի 22, 1649[1] Պեզարո, Պապական մարզ կամ Ուրբինո, Պապական մարզ[3] | ||
Մահ | մարտի 19, 1721[4][5][6][…] (71 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[7] | ||
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար | ||
Ստորագրություն | |||
| |
Կղեմեսը արվեստի և գիտության սիրահար էր։ Նա նաև Վենետիկյան գրադարանի մեծ ընթերցող էր, նրա հետաքրքրությունը հնագիտության հանդեպ փրկեց շատ հռոմեական հնություններ։ Նա թույլատրեց պեղումներ անցկացնել Հին Հռոմի դամբարաններում։ Նա ուներ իտալացու և ալբանացու արմատներ[8]։
Ջիովաննի Ֆրանչեսկոն ծնվել է 1649 թվականին Ուրբինոյում, միջին դասի ընտանիքում։ Նրա մայրը` Ելենա Մոսկան (1630-1698) իտալուհի էր և կապ չուներ հանրահայտ Մոսկա ընտանիքի հետ Պեսարոյից, մինչդեռ հայրը` Կառլո Ալբանին (1623-1684) կիսով չափ կապված էր հանրահայտ Ալբանի ընտանիքի հետ, որը հատատվել էր Ուրբինոյում հյուսիսային Ալբանիայից 15-րդ դարում[9]։
Ալբանին կրթվել է Ռոմանո Քոլեջիոյում 1660 թվականից։ Նա դարձավ վառ լատինիստ և պաշտպանեց դոկտորական քաղաքացիական իրավունքից։ Նա նաև հաճախեց Շվեդիայի Քրիստինա թագուհու ակադեմիա։ Նա ծառայեց որպես պապական պրելատ Ալեքսանդր VII պապի օրոք և Իննոկենտիոս XI-ի կողմից նշանակվեց ռեֆերենդար Առաքելական ժողովում։ Այս նույն ժամանակահատվածում նա նաև Ռիեթիի, Սաբինայի և Օրվիետոյի նահանգապետն էր։
Ալեքսանդր VIII պապը նրան 1690 թվականին նշանակեց կարդինալ և հակադրություն Ջիովաննիի և նա դարձավ Սանտա Մարիա Աքուիրոյի կարդինալ
Իննոկենտիոս XII պապի մահից հետո 1700 թվականին կոնկլավը հավաքվեց նոր պապ ընտրելու։ Ալբանին առաջադրվեց որպես փայլուն դիվանագետ և խաղարարար և ընտրվեց Հռոմի պապ 1700 թվականի նոյեմբերի 23-ին։ Երեք օր քննարկելուց հետո նա համաձայնվեց ընտրություններին։
Նա ընտրեց Կղեմես XI անունը և կարդինալ Բենեդետտո Պամֆիլին թագադրեց նրան 1700 թվականի դեկտեմբերի 8-ին Լատերանյան բազիլիկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.