From Wikipedia, the free encyclopedia
Կկվավուշ (լատին․՝ Polytrichum), կանաչ մամուռների կարգի բույսերի ցեղ։ Կկվավուշը նպաստում է մթնոլորտի խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ հաճախ դառնում են անտառի ճահճացման պատճառ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։
Կկվավուշ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Polytrichum
|
Կկվավուշի իգական բույսի (իրականում` իգական բույսի վրա աճող անսեռ սերնդի` սպորոգոնի) երկար ոտիկի վրա գտնվող տուփիկը՝ սափորիկով և կափարիչով հիշեցնում է նստած կկվի, որտեղից էլ բույսը ստացել է իր անվանումը։
Կկվավուշը կանաչ մամուռների ամենատարածված տեսակներից է։ Ունի մոտ 20-30 սմ երկարությամբ, կանաչաշականակագույն, չճյուղավորված ցողուն՝ ծածկված խիտ, նեղ, կանաչ տերևներով։ Ցողունի բարձրությունը 30-40 սմ է՝ մանր տերևներով պատված։ Կկվավուշն ունի արմատներին փոխարինող ռիզոիդներ, որոնցով ամրանում է հողին և կլանում ջուր ու հանքային նյութեր, իսկ տերևներով կատարվում է ֆոտոսինթեզ։
Կկվավուշը բազմանում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխումով։
Անսեռ բազմացումը կատարվում է սպորներով։ Տուփիկներում հասունացած սպորներից առաջանում են նուրբ, ճյուղավորված կանաչ թելիկներ, որոնց վրա գտնվող բողբոջներից զարգանում են կկվավուշի արական ու իգական բույսերը։
Կկվավուշի առանձին ցողունների կարմրագորշ գագաթներին, տերևների միջև, գտնվում են երկարավուն պարկիկներ, որոնք լցված են բազմաթիվ մանր բջիջներով։ Դրանք արական սեռական օրգաններ են, որտեղ զարգանում են շարժունակ սերմնաբջիջները՝ արական գամետները կամ սպերմատոզոիդները։ Վառ գունավորում չունեցող մյուս ցողունիկների գագաթին ձևավորվում են սափորաձև իգական սեռական օրգաններ, որտեղ զարգանում են ավելի խոշոր բջիջներ՝ ձվաբջիջներ, դա իգական բույսն է։ Կկվավուշը երկտուն բույս է։
Անձրևաջրի կաթիլների միջոցով արական բույսից սերմնաբջիջները լողում են դեպի իգական բույսի գագաթը, այնտեղ հանդիպում ձվաբջջին, և տեղի է ունենում բեղմնավորում։
Բեղմնավորումից հետո ձևավորվում է զիգոտը, իսկ հաջորդ տարում զիգոտից նույն ցողունի գագաթին զարգանում է ոտիկը և սպորներով լցված տուփիկը։ Տուփիկը կազմված է սափորիկից և կափարիչից, ներսում գտնվում է սպորանգիումը, որտեղ հասունանում են սպորները։ Ոտիկը և տուփիկը համարվում են կկվավուշի անսեռ սերունդ։ Սպորները չոր եղանակին բացված տուփիկից ընկնում են և քամու միջոցով տարածվում։ Ընկնելով խոնավ հողի վրա, դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ։ Այդ ճյուղավարված թելերի վրա առաջանում են բողբոջներ, որոնցից կրկին զարգանում են մամուռի արական և իգական բույսերը։
Կկվավուշը պահանջկոտ չէ, դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, բուսազուրկ վայրերում հանդիպում է քարաքոսերի հետ, բայց հիմնականում տարածված է խոնավ անտառներում ու ճահճուտներում։ Աճում է անտառներում, ճահճուտներում, տունդրայում։ Երկտուն է։ Բեղմնավորումը տեղի է ունենում վաղ գարնանը, բազմանում է սպորներով։ Կկվավուշը աճում է նաև Հայաստանի անտառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.