From Wikipedia, the free encyclopedia
Կլեոբուլոս (/ˌklioʊˈbjuːləs, kliˈɒbjələs/; հուն․՝ Κλεόβουλος ὁ Λίνδιος, Kleoboulos ho Lindios; մ. թ. ա. 630, Lindus, Rodos Municipality, Հռոդոսի պերիֆերային միավոր, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մ. թ. ա. 560) Եղել է հույն բանաստեղծ և Լինդոսի բնակիչ։ Նա Հունաստանի յոթ իմաստուններից մեկն է։
Կլեոբուլոս հին հունարեն՝ Κλεόβουλος Εὐαγόρου Λίνδιος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 630 |
Ծննդավայր | Lindus, Rodos Municipality, Հռոդոսի պերիֆերային միավոր, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | մ. թ. ա. 560 |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Կրոն | հին հունական դիցաբանություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ և գերիշխան |
Երեխաներ | Cleobulina? |
Cleobulus Վիքիպահեստում |
Կլեոբուլոսը Էվագորի որդին էր և Հռոդոսի Լինդոս քաղաքի քաղաքացին[1]։ Կղեմես Ալեքսանդրացին Կլեոբուլոսին անվանել է լինդիացիների թագավոր[2], իսկ Պլուտարքոսը ՝ տիրան ՝ բռնակալ[3]։ Դիոգենես Լայերտացու կողմից մեջբերված նամակը, որտեղ Կլեոբուլոսը Սոլոնին հրավիրում է Լինդուս որպես Ժողովրդավարական ապաստան Աթենքի բռնակալ Պիսիստրատից, անկասկած կեղծ է[4]։ Ասում են նաև, որ Կլեոբուլոսը Եգիպտոսում է ուսումնասիրել փիլիսոփայությունը։ Նա ունեցել է դուստր ՝ Կլեոբուլինան, որը հայտնի է իր բանաստեղծություններով և հանելուկներով[5]։ Ասում են, որ Կլեոբուլոսը ապրեց յոթանասուն տարի[6]։ Նա շատ հայտնի էր իր ուժով և գեղեցկությամբ[5]։
Լինելով Լինդոսի տիրակալը 40 տարի շարունակ ՝ Կլեոբուլոսը վերականգնել Է Աթենքի լինդոսյան հայտնի տաճարը և կառուցել ջրագիծ, որը քաղաքին ջուր մատակարարեց ընդհուպ մինչև միջնադար (ջրագծի մի մասը մինչ օրս օգտագործվում է)։ Կլեոբուլոսի ռազմական արշավանքների արդյունքը Լիկիայի նվաճումն էր։[7]
Կլեոբուլոսը, ըստ երևույթին, գրել է քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև հանելուկներ։ Դիոգենես Լայերտացին նաև նրան է վերագրում Միդասի դամբարանի գրությունը, որի հեղինակը մյուսները համարում էին Հոմերոսին[8]։
Սուդան հիշատակում է նրա, մի քանի տող հետո ՝ նրա դստեր ՝ Կլեոբուլինայի մասին։ Նրա մակագրությունը Պալատինի անթոլոգիայում է (VII, 153), իսկ մեկ այլ վայրում գրված են երկու մակագրություններ միասին որպես «Հոմերոս Կլեոբուլոս» ՝ չհստակեցնելով, թե որ մեկն է պատկանում վերջինիս։ Ֆրանսիացի գիտնական Պիեռ Վալցը փորձեց վերլուծել այս խնդիրը․[9] այն նման է նրան վերագրվող առեղծվածին, որը գրված է Պալատինի անթոլոգիայում (XIV)։
Շատ ասույթներ վերագրվում են Կլեոբուլոսին․[10]
Լինդոսի ծովածոցի հյուսիսային մասում կա մի քարե բլուր, որը երբեմն անվանում են «Կլեոբուլոսի դամբարան»[11]։.
Նրա պատվին է կոչվել նաև 4503 Կլեոբուլուս աստերոիդը, որը բացվել է 1989 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.