Կլաս Կասպեր Բանգ (դան․՝ Claes Kasper Bang, ապրիլի 28, 1967(1967-04-28)[1][2][3], Օդենսե, Դանիա[4]), դանիացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, երաժիշտ։ 2017 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակակիր «Լավագույն եվրոպական դերասան» անվանակարգում «Քառակուսի» ֆիլմում ունեցած դերի համար։ Միջազգային ճանաչման է հասել՝ 2020 թվականին «Դրակուլա» հեռուստաշոուի ժամանակ գլխավոր դեր խաղալով Կոմս Դրակուլայի դերը։

Արագ փաստեր Կլաս Բանգ դան․՝ Claes Bang, Ծնվել է ...
Կլաս Բանգ
դան․՝ Claes Bang
Thumb
Ծնվել էապրիլի 28, 1967(1967-04-28)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՕդենսե, Դանիա[4]
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունDanish National School of Performing Arts? (1996) և Rødkilde Gymnasium?
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Claes Bang Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն և կարիերա

Կլաս Բանգը ծնվել է 1967 թվականի ապրիլի 28-ին Դանիայի Օդենսե քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի ազգային դպրոցը, որից հետո մի քանի տարի աշխատել է թատրոնի բեմում, այնուհետև սկսել է հանդես գալ կինոնկարներում և հեռուստատեսությունում[6]։ Դերասանությանը զուգահեռ՝ Կլասը զբաղվել է երաժշտությամբ։

2017 թվականին էկրան Է բարձրացել Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» դրամատիկ ֆիլմը, որում Բանգը խաղացել է Քրիսթիանի գլխավոր դերը։ Ֆիլմում խաղացել են նաև Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարը։ 2017 թվականին Ֆիլմը ստացել Է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը»։ Նույն թվականի դեկտեմբերին Կլաս Բանգը մրցանակ ստացել է այս ֆիլմում իր դերի համար Եվրոպական ակադեմիայի մրցանակով՝ որպես եվրոպացի լավագույն դերասան[7]։

2018 թվականին Բանգն ընտրվել է BBC-ի «Դրակուլա» հեռուստասերիալում Դրակուլայի դերի համար։

Անձնական կյանք

2010 թվականին ամուսնացել է ոճաբան Լիզ Լուիս-Յենսենի հետ։ Նրա երկու երեխաների խորթ հայրն է։ Ընտանիքը բնակվում է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.