Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
«Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարան (ԿՄԱԱՀ) (ուկրաիներեն՝ Національний університет «Києво-Могилянська Академія», НаУКМА), Ուկրաինայի պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, գտնվում է Կիևում[3]` հնագույն Պոդոլի տարածքում։ Ակադեմիան հիմնադրվել է 1615 թվականին, որպես վանք, հիվանդանոց և դպրոց բոլոր դասի երեխաների համար[4]։ Մետրոպոլիտ Մոգիլան այն դարձրել է Կիև-Եղբայրական կոլեգիա (1632)։ Մոգիլայի մահից հետո այն ստացել է ակադեմիայի կարգավիճակ և կոչվել է Կիև-Մոգիլայան ակադեմիա (1659-1817), այդպիսով՝ համարվում է Ուկրաինայի երեք ամենահին բուհերից մեկը Օստրոժի ակադեմիայից և Լվովի համալսարանից հետո, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ամենահին բարձրագույն դպրոցներից մեկը։
Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և շենք |
Հիմնադրված է | 1991 |
Հիմնադրիր | Պյոտր Մոգիլա |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | Ուկրաինա[2] |
Կայք | ukma.edu.ua(ուկր.) |
National University of "Kyiv-Mohyla Academy" Վիքիպահեստում |
Ներկայումս Ուկրաինայում երեսուն կրթական հաստատություններից մեկն է, որն ունի հետազոտական և ինքնավար համալսարանի կարգավիճակ։ Համագործակցում է բազմաթիվ միջազգային համալսարանների հետ, ինչպես օրինակ, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի[5][6]։ Համալսարանը երկլեզու է` ուկրաիներեն և անգլերեն։ Ուկրաինայի այն փոքրաթիվ համալսարաններից է, որը միջազգային ճանաչում ունի[7]։
17-18-րդ դարերում Կիև-Մոգիլայի ակադեմիան կաևոր դեր է խաղացել Ուկրաինայի և Ռուսաստանի ինտելեկտուալ և հոգևոր կյանքում։ Ակադեմիայի սաներից են ականավոր գործիչներից հեթման Իվան Մազեպան, փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան, Սիմեոն Պոլոցկին, բժիշկ Դանիլո Սամոյլովիչը և այլք։ Այնտեղ է սովորել նաև Միխայիլ Լոմոնոսովը։ Համալսարանը որակվել է արևմտամետ և ծառայել է Նարնջագույն հեղափոխության ակտիվիստների շտաբ[7]։