From Wikipedia, the free encyclopedia
Կիրստեն Էլիզաբեթ Ռութնիկ Ջիլիբրանդ (Ջիլիբրենդ, Ջիլեբրենդ) (անգլ.՝ Kirsten Elizabeth Rutnik Gillibrand, դեկտեմբերի 9, 1966, Օլբանի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2009 թվականից կրտսեր սենատոր Նյու Յորքից։ Մինչ Սենատում աշխատելը 20-րդ ընտրատարածքից Նյու Յորքից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ (2007-2009)։ Դեմոկրատական կուսակցության անդամ։
Կիրստեն Ջիլիբրանդ անգլ.՝ Kirsten Gillibrand | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դարտմուտի քոլեջ (1988), UCLA School of Law? (1991)[1] և Academy of the Holy Names? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և գրող |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և ռոմանական կաթոլիկ[2] |
Ծննդյան օր | դեկտեմբերի 9, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Օլբանի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kirsten Elizabeth Rutnik |
Կայք՝ | gillibrand.senate.gov kirstengillibrand.com |
Ինքնագիր | |
1988 թվականին ավարտել է Դարթմուտի արևելագիտության քոլեջը, ստացել արվեստի բակալավրի աստիճան։ 1991 թվականին Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական դպրոցից ստացել է իրավաբանական դոկտորի կոչում։
2007-2009 թվականներին 20-րդ ընտրատարածքից Նյու Յորք նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ էր։
2008 թվականի դեկտեմբերին նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Հիլարի Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում։ 2009 թվականի հունվարի 26-ին Նահանգի նահանգապետ Դեյվիդ Պատերսոնի ընտրությամբ Նյու Յորքի նահանգի Սենատում պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Կիրստեն Ջիլիբրանդը։ Կիրստեն Ջիլիբրանդը արտահերթ ընտրություններում հաղթել է Սենատում՝ ստանալով ձայների 63%-ը։ 2012 թվականին Նյու Յորքի նահանգից ռեկորդային արդյունքով վերընտրվել է ԱՄՆ Սենատում` ստանալով ձայների 72%-ը։ 2018 թվականին վերընտրվել է Նյու Յորք նահանգի ԱՄՆ Սենատում՝ ստանալով ձայների 67%-ը։
Ներկայացուցիչների պալատում եղել է համեմատաբար պահպանողական Կապույտ շների կոալիցիայի անդամ[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.