![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Limestone_quarry.jpg/640px-Limestone_quarry.jpg&w=640&q=50)
Կիր
From Wikipedia, the free encyclopedia
Կիր, կրաքարի, կավճի և կարբոնատային այլ ապարների թրծումից ու հետագա վերամշակումից ստացվող արտադրանքի ընդհանուր անվանումը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Limestone_quarry.jpg/640px-Limestone_quarry.jpg)
Հիմնականում «Կիր» անվան տակ միավորում են չհանգած կիր (CaO) և ջրի հետ դրա փոխազդեցության արդյունքը՝ հանգած կիր Ca(OH)2։ Դրանք լայնորեն կիրառվում են շինարարությունում, մետալուրգիայում, քիմիական արդյունաբերությունում, շաքարի, թղթի, ապակու և այլ արտադրություններում։
Շինարարական կիրը (պարունակում է մինչև 95% CaO) որպես կապակցանյութ օգտագործվում է շինարարական շաղախներ և բետոններ պատրաստելիս, ինչպես նաև սիլիկատային աղյուսի, ավտոկլավ սիլիկատաբետոնային շինվածքների արտադրություններում։