բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոս ճապոնական (լատին․՝ Լ. japonicum), ձիթենազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։
Կիպրոս ճապոնական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ligustrum japonicum
|
Մշտադալար թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, հարթ ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները թեթևակի աղվամազապատ են, իսկ միամյաները՝ բաց դարչնամոխրավուն, անկյունավոր, երկամյաները կտրվածքում կլորավուն են, մերկ, բաց մոխրավուն, ծածկված սպիտակավուն ոսպնյակներով։ Տերևները լայն ձվաձևից մինչև երկարավուն-ձվաձև են, 6-7 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ, սրածայր կամ համարյա բութ գագաթով, կլորավուն կամ սեպաձև հիմքով, կաշվեկերպ, հարթ, վերևի կողմից՝ մուգ կանաչ և փայլուն, ներքևի կողմից՝ մոխրավուն կամ բաց կանաչավուն։ Կողմնային ջղերը 4 զույգ են, համարյա աննկատ։ Տերևակոթունները կարճ են, 0,5-1,2 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը խիտ են, բրգաձև, 6-15 սմ երկարությամբ և 7-8 սմ լայնությամբ, ծաղիկները սպիտակ են։ Բաժակը կարճ է, ատամնաեզր, պսակի խողովակը համարյա կրկնակի անգամ ավելի երկար է բաժակից, գլանաձև է, վերևի մասում փոքր-ինչ լայնացած։ Պսակի մասերը խողովակից կարճ են, չռված։ Առէջները կախված են պսակի երախի վրա։ Պտուղները ձվաձև են, անփայլ սև, 0,5-0,8 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածված է Ճապոնիայի հյուսիսային և միջին շրջաններում, Կորեայում, Չինաստանում (Տայվան)։ Աճում է խոնավ վայրերում։ Հայաստանի տարածքում լայնորեն է մշակվում հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր գոտում՝ Իջևանում, Բագրատաշենում, Նոյեմբերյանում և մի շարք այլ բնակավայրերում։ Ամենուրեք հաջողությամբ է աճում ու զարգանում, առատորեն ծաղկում ու պտղաբերում է։ Ցրտահարման դեպքեր չեն եղել։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.