![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Idalion_tablet.jpg/640px-Idalion_tablet.jpg&w=640&q=50)
Կիպրոսյան գիր
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոսյան գիր, Կիպրոս կղզու գծային վանկագիր, օգտագործվել է մ.թ.ա. VI դար - II դար։ Վերծանել են անգլիացի գիտնական Զ. Սմիթը, գերմանացի գիտնականներ Ի. Բրանդիսն ու Մ. Շմիտը XIX դարի վերջին։
Արագ փաստեր Կիպրոսյան գիր, Տեսակ ...
Կիպրոսյան գիր | |
---|---|
![]() Բրոնզե հուշատախտակ Իդալիոնից՝ գրված կիպրոսյան գրով | |
Տեսակ | վանկային գիր, բնագիր և միատառ այբուբեն |
Լեզուներ | էթեոիպրոսերեն, հին հունարենի արկադո-կիպրոսաական բարբառ |
Ստեղծման վայր | Կիպրոս |
Տարածք | Կիպրոս |
Կազմված է | մոտ 60 նշան |
Գրելաձևը | ձախից աջ (Պափոս), աչից ձախ (մակագրությունների համնական զանգված) |
Ժամանակաշրջան | մ.թ.ա. XI—III դդ. |
Կարգավիճակ | անհայտացավ |
Ժառանգված համակարգ | ոչ |
Եղբայրական համակարգ | ոչ |
ISO 15924 | Cprt |
![]() |
Փակել
Կիպրոսյան վանկային համակարգը կազմված է 55 նշանից, որոնցից յուրաքանչյուրը բաց վանկ է կամ առանձին ձայնավոր։ Բաց վանկի նշանը կարող է օգտագործվել նաև զրո ձայնավորով վերջնավանկի բաղաձայնի համար։ Գրության ուղղությունը աջից ձախ է, սակայն երբեմն տողից տող փոխվել է կամ հերթագայել (անգլ.՝ boustrophedon)։
Կիպրոսյան գրով մեզ հասած ամենահին արձանագրությունը (սափորի կանթի վրա), որ թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 2400 - 2100 թթ., ամենայն հավանականությամբ գրված է միկենյան ներխուժումից և կիպրա-միկենյան գրի մտցվելուց առաջ՝ Կիպրոս կղզում ապրած անդրենածին բնակչության լեզվով։