From Wikipedia, the free encyclopedia
Կիմ Միլթոն Նիլսեն (դան․՝ Kim Milton Nielsen, օգոստոսի 3, 1960, Կոպենհագեն), դանիացի ֆուտբոլային մրցավար։ Նիլսենի անունը կապված է 1998 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում Բեքհեմին հեռացնելուց հետո հայտնի սկանդալի հետ։
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1960 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կիմ Միլթոն Նիլսենը մրցավարական կարիերան սկսել է դեռ 15 տարեկանում՝ 1976 թվականին[1]։ 1986 թվականից ստացել է Դանիայի առաջնության խաղերը սպասարկելու իրավունք, իսկ 1988 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի միջազգային կարգ։ Դանիացի մրցավարը ճանաչում է ձեռք բերել 1993 թվականին, երբ նշանակվել է Բրեմենի «Վերդերի» (Գերմանիա) և «Բարսելոնայի» (Իսպանիա) միջև Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը սպասարկելու։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, Նիլսենին վստահվել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, իսկ 1996 թվականին նա նշանակվել է առաջին խոշոր միջազգային մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանրապես, ինչ վերաբերում է հավաքականների մակարդակով մրցումներին, ապա Եվրո-96-ից սկսած ոչ մի խոշոր մրցաշար չի անցկացվել առանց Նիլսենի մասնակցության, բայց Եվրո-2004-ը նրա համար վերջինն էր, քանի որ 2005 թվականին նա ավարտել է մրցավարի կարիերան։
Չեմպիոնների լիգայում Կիմ Միլթոն Նիլսենը դատել է 65 խաղ[2]։ 2004 թվականին դատել է Եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը «Մոնակոյի» և «Պորտուի» միջև։
2005 թվականին 45-ամյա Կիմ Միլթոն Նիլսենը հասել է ՈՒԵՖԱ-ի տարիքային սահմանափակման շեմին և ավարտել է կարիերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.