Կերատոֆիր
From Wikipedia, the free encyclopedia
Կերատոֆիր (հունարեն՝ κέρας, սեռական հոլովում՝ κέρατος - եղջյուր և պորֆիր), էֆուզիվ, երբեմն մերձհրաբխային նատրիումով հարուստ պուլեոտիպ ապար[1]։. Կազմված է հրաբխային ապակուց, ալբիտի բյուրեղիկների ներփակումներից, սակավ՝ քվարցից, կալիումից[2],. նատրիումից։ Ներկայումս կերատոֆիր են անվանում ալբիտիզացման ենթարկված դացիտները, պլագիոլիպարիտները և տրախիտները։ Կերատոֆիները հաճախ հանդիպում են սպիլիտների հետ՝ առաջացնելով կերատոֆիլ-սպիլիտ-դիաբազային ֆորմացիան։ Հայտնի են Ուրալում, Ղրիմում, Կարպատներում, Կովկասում։ Հայաստանում լայնորեն տարածված են Ալավերդու և Կապանի հանքային շրջաններում։