From Wikipedia, the free encyclopedia
Կերատիտ, եղջերենու բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում արտահայտվում է պղտորմամբ, խոցոտմամբ, ցավով և աչքի կարմրությամբ։ Կարող է լինել ինչպես տրավմատիկ, այնպես էլ ինֆեկցիոն (գրիպ, տուբերկուլյոզ) ծագման։ Եղջերաթաղանթի բորբոքմամբ հիվանդները գանգատվում են աչքի կարմրությունից, լուսավախությունից, արցունքահոսությունից, բլեֆարոսպազմից, ցավից, զգալի դիսկոմֆորտից, օտար մարմնի զգացումից։ Կերատիտներից հետո հաճախ մնում է կայուն պղտորում։ Մեղմ պղտորման դեպքում կոչվում է ամպիկ, եթե պղտորումն ինտենսիվ է, կոչվում է հատ։ Կերատիտի հավանական ելքը հատի առաջացումը կամ տեսողության թուլացումն է։
Եղջերաթաղանթի բորբոքում keratitis | |
---|---|
աչքի եղջերենու բորբոքային հիվանդություն | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | տրավմա, բակտերիաներ, սնկեր, ինֆեկցիաներ, մակաբույծներ |
Հիվանդության ախտանշաններ | լուսավախություն, արցունքահոսություն, ցավ, աչքի կարմրություն, տեսողության թուլացում, բլեֆարոսպազմ, օտար մարմնի զգացում |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
Բուժում | հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային թերապիա |
Keratitis Վիքիպահեստում |
Պայամնավորված կերատիտի տարբեր տեսակների առկայությամբ կերատիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։ Սակայն առավել հաճախ հիվանդության առաջացման պատճառը վիրուսն է, վիտամին A-ի անբավարարությունը, որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, դիֆթերիա, սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլոզ), իսկ երբեմն նաև` այլ միկրոօրգանիզմները։ Երբ աչքի եղջերենին ծառի ճյուղով, եղունգով կամ ինչ-որ այլ օտար մարմնով վնասվում է նույնպես կարող է առաջանալ կերատիտ։
Կերատիտի վաղ և ճիշտ ախտորոշումը կարևոր դեր է խաղում բուժման գործընթացում, քանի որ այս հիվանդությունը հաճախ շփոթում են ալերգիկ կոնյուկտիվիտի հետ։
Բուժումը կախված է կերատիտի տեսակից։ Անկախ կերատիտի առաջացման պատճառից խորհուրդ է տրվում դադարեցնել կոնտակտային լինզաների օգտագործումը։ Ինֆեկցիոն կերատիտը, որպես կանոն պահանջում է հակաբակտերիալ, հակասնկային կամ հակավիրուսային թերապիա։ Կերատիտի ժամանակ հաճախ նշանակվում են աչքի կաթիլներ, հաբեր, երբեմն նույնիսկ ներարակումներ։ Հերպետիկ կամ այլ վիրուսային կերատիտների ժամանակ նշանակում են աչքի կաթիլներ Oftalmoferon, որը պարունակում է Interferonum alpha-2, դիմեդրոլ, բորաթթու, մեթացել (metacoelia-արհեստական արցունք)։ Օգտագործվում է նաև Tobramycin, իսկ բորբոքումից պաշտպանության համար կիրառվում է Indocollyre և Corneregel: Բակտերիալ ինֆեկցիաների ժամանակ կիրառելի են հակաբակտերիալ դեղամիջոցները, օրինակ՝ լևոֆլոկսացին, մոկսիֆլոքսացին, օֆլոքսացին։ Խորհուրդ չի տրվում կիրառել ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, քանի որ նրանք կարող են բերել հիվանդության սրացման, խոցոտման և եղջերաթաղանթի պերֆորացիայի։ Կերատիտի առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել ակնաբույժի։ Քանի որ որոշ ինֆեկցիաների հետևանքով կարող են ի հայտ գալ հետևյալ բարդությունները՝ սպի եղջերաթաղանթի վրա, տեսողության թուլացում, եղջերաթաղանթի պերֆորացիա, ինֆեկցիայի տարածում դեպի ավելի խոր շերտեր, կուրություն։ Կերատիտի բուժման ժամանակ ճիշտ ընտրված մարտավարությունը հնարավորություն կտա խուսափել հետագա բարդություններից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերատիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 496)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.