![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Ketone_bodies.png/640px-Ketone_bodies.png&w=640&q=50)
Կետոացիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Դիաբետիկ կետոացիդոզ (կետոացիդոզ), նյութափոխանակային ացիդոզի տարատեսակ է, որը կապված է ինսուլինի անբավարարության հետևանքով առաջացած ածխաջրերի նյութափոխանակության խանգարման հետ․ դիտվում է գլյուկոզի և կետոնային մարմինների բարձր խտություն արյան մեջ (զգալիորեն գերազանցող ֆիզիոլոգիական արժեքները), որոնք առաջանում են ճարպաթթուների ուժեղացված կատաբոլիզմի (լիպոլիզ) և ամինաթթուների դեզամինացման արդյունքում։ Եթե ածխաջրային նյութափոխանակության խանգարումները ժամանակին չեն դադարում, զարգանում է դիաբետիկ կետոացիդոտիկ կոմա։
Դիաբետիկ կետոացիդոզ | |
---|---|
![]() | |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 250.1 |
ՀՄԴ-10 | E10.1, E11.1, E12.1, E13.1, E14.1 |
Ոչ դիաբետիկ կետոացիդոզ (ացետոնեմիկ համախտանիշ երեխաների մոտ, ցիկլիկ ացետոնեմիկ փսխման համախտանիշ, ացետոնեմիկ փսխում), արյան պլազմայում կետոնային մարմինների կոնցենտրացիայի ավելացման հետևանքով առաջացած ախտանիշների մի շարք է, որն առաջանում է հիմնականում մանկության տարիներին՝ դրսևորվելով փսխման կրկնվող և ընդհատվող վիճակի լավացման դրվագներով։ Այն զարգանում է սննդակարգում սխալների արդյունքում (քաղցի երկար դադարներ կամ ճարպի չափից ավելի օգտագործում), ինչպես նաև սոմատիկ, վարակիչ, ներզատիչ հիվանդությունների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման հետևանքով։ Տարբերում են առաջնային (իդիոպաթիկ) տեսակը, որը հայտնաբերվում է 1-ից 12...13 տարեկան երեխաների 4...6%-ի մոտ և երկրորդային (հիվանդությունների ֆոնի վրա) ացետոնեմիկ համախտանիշ։
Սովորաբար, մարդու օրգանիզմում, հիմնական նյութափոխանակության արդյունքում, կետոնային մարմինները մշտապես ձևավորվում և օգտագործվում են հյուսվածքների (մկանների, երիկամների) կողմից․
- ացետոքացախաթթու (ացետոացետատ),
- բետա-հիդրօքսիբուտիրաթթու (β-հիդրօքսիբուտիրատ),
- ացետոն (պրոպանոն)։
Դինամիկ փոխանակության արդյունքում դրանց խտությունը արյան պլազմայում սովորաբար աննշան է։