![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Piper_Laurie_Cleopatra_General_Electric_Theater_1959.jpg/640px-Piper_Laurie_Cleopatra_General_Electric_Theater_1959.jpg&w=640&q=50)
Կեսար և Կլեոպատրա (պիես)
Բեռնարդ Շոուի պիես / From Wikipedia, the free encyclopedia
«Կեսար և Կլեոպատրա» (անգլ.՝ Caesar and Cleopatra), Բեռնարդ Շոուի պիեսներից, գրվել է 1898 թվականին։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1899 թվականին։ Ներառված է երեք պիեսից բաղկացած շարքում, որը հեղինակը հեգնորեն անվանել է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (շարքի մյուս երկու պիեսներն են՝ «Սատանայի աշակերտը» և «Կապիտան Բրասբաունդի վարմունքը»)։ Պիեսի գործողությունները կատարվում են մ․ թ․ ա․ 48-47 թվականներին՝ Եգիպտոսում, որտեղ Հուլիոս Կեսարը քաղաքացիական պատերազմի մեջ էր և որպես վճռորոշ ուժ ներգրավվել էր Կլեոպատրայի և նրա եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի դինաստիական հակամարտության մեջ։
Կեսար և Կլեոպատրա անգլ.՝ Caesar and Cleopatra | |
---|---|
![]() Փայփեր Լորին Կլեոպատրայի դերում․ 1959 թվական | |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | պատմական-փիլիսոփայական դրամա |
Ձև | պիես |
Հեղինակ | Բեռնարդ Շոու |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1898 |
Առաջին ներկայացում | մարտի 15, 1899 |
Հրատարակվել է | 1901 |
Նախորդ | Սատանայի աշակերտը |
Հաջորդ | Կապիտան Բրասբաունդի վարմունքը |
![]() |
Սա Բեռնարդ Շոուի ամենավառ պիեսներից մեկն է, ընգծված գրավիչ, դինամիկ սյուժեով, «լեզվի շքեղությամբ»[1], կենդանի բնավորություններով։ Դրա բեմադրություններում խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լոուրենս Օլիվիեն, Մալքոլմ Կինը, Վիվիեն Լին, Փեգի Էշքրոֆթը, Կլոդ Ռեյնսը, Ռոստիսլավ Պլյատը։ Պիեսը բազմիցս էկրանավորվել է։