Կենտրոնական Ամերիկայի հրաբուխներ
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական Ամերիկայի հրաբուխներ, պատկանում են Կենտրոնական Ամերիկայի հրաբխային համակարգին, այլ կերպ անվանում են Կենտրոնական Ամերիկայի հրաբխային աղեղ (CAVA)։ Այդ համակարգը իրենից ներկայացնում է հրաբուխների շղթա, որը ձգվում է Խաղաղ օվկիանոսի ափով՝ հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք։ Այն անցնում է Գվատեմալայի, Սալվադորի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա-Ռիկայի տարածքով և վերջանում է Պանամայի հյուսիսում։ Հրաբխային աղեղի երկարությունը կազմում է 1500 կմ։
Այս հրաբխային համակարգը իր ժամանակակից կազմությունը ստացել է միոցենի վերջում, երբ Կարիբյան ավազանը առանձնացավ Խաղաղ օվկիանոսից[1]։ Այդ համակարգում կան բազմաթիվ բավականին ակտիվ ստրատոհրաբուխներ, չնայած հանդիպում են նաև վահանային հրաբուխներ։ Հաճախ տեղի են ունենում ժայթքումներ, որոնք ուղեկցվում են ավերիչ երկրաշարժերով։ Օրինակ, Սանտա Մարիա հրաբխի՝ 1902 թվականի ժայթքումը 6000 մարդու կյանք խլեց, իսկ պայթյունի ձայնը լսվել է 800 կմ հեռավորության վրա գտնվող Կոստա Ռիկայում[2]։