իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բալդե Կեյտա Դիաո (ֆր.՝ Keita Baldé Diao, մարտի 8, 1995[2][3], Արբուսիես), իսպանացի և սենեգալցի ֆուտբոլիստ, «Լացիո» ակումբի հարձակվող։
Կեյտա կատ.՝ Keita Baldé Diao | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Բալդե Կեյտա Դիաո[1] | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա Սենեգալ | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1995[2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Արբուսիես, Իսպանիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | վինգեր, կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լացիո | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2004 | Դամմ | ||
2004-2011 | Բարսելոնա | ||
2010-2011 | Կոռնելլա | ||
2011-2013 | Լացիո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-ն․ժ․ | Լացիո | 110 | (26) |
Ազգային հավաքական | |||
2015 | Կատալոնիա | 1 | (0) |
2016-ն․ժ․ | Սենեգալ | 12 | (3) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կեյտան ծնվել է սենեգալյան ընտանիքում իսպանական Արբուսիես քաղաքում, որը գտնվում է Կատալոնիայի կազմում։ 2004 թվականին ընդունվել է «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 2011 թվականը։ 2010 թվականին լինելով «Բարսելոնայի» երիտասարդական թիմի խաղացող՝ գտնվելով թիմի հետ Քաթարում, կատակել է ակադեմիայի իր խաղընկերոջ հետ, նրա անկողնու մեջ սառույց դնելով, ինչի հետևանքով պատժի կարգով նրան վարձավճարով տվեցին «Կոռնելլա» ակումբին։ Մեկ հաջող մրցաշրջանից հետո՝ «Կոռնելլայում» խփելով 47 գոլ չցանկացավ վերադառնալ «Բարսելոնա»։ Նա առաջարկներ ուներ Մադրիդի «Ռեալից» և անգլիական «Մանչեսթր Յունայթեդից», բայց նա արդյունքում 2011 թվականին տեղափոխվեց իտալական «Լացիո»։
Կեյտան իր դեբյուտը «Լացիոյում» նշեց 2013 թվականի սեպտեմբերի 15-ին «Կիևո» դեմ խաղում, որտեղ «Լացիոն» հաղթեց 3-0 հաշվով։ Խաղացողին ցանկանում էին գնել այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Լիվերպուլը» և «Արսենալը», բայց «Լացիոն» չնդունեց առաջարկները։
2017 թվականին ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի իտալական «Միլանը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.