![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Queimada.jpg/640px-Queimada.jpg&w=640&q=50)
Կեյմադա (խմիչք)
From Wikipedia, the free encyclopedia
Կեյմադա (գալ.՝ queimada, բառացի` «հրդեհ, այրում»), ալկոհոլային տաք խմիչք` պունշի տեսակի։ Ավանդական խմիչք է Գալիսիայում։ Պատրաստվում է ալխոհոլային թունդ խմիչքի` օրուխոյի հիմքով, որ պատրաստվում է խաղողի հումքից` կիտրոնի կեղևի, սուրճի հատիկների, հազվադեպ այլ հավելումների ավելացման եղանակով։
Կեյմադայի պատրաստումը գալիցիական ժողովրդական ավանդույթներում կարևոր դեր ունի, վայելում է հատուկ ծիսական վերաբերմունք` միստիկական երանգով։ Ժամանակակից Գալիցիայում նման արարողությունները լայնորեն կիրառվում են որպես գրավիչ առաջարկ զբոսաշրջիկների համար։