From Wikipedia, the free encyclopedia
Կեղծ լուրը դեղին լրագրության կամ քարոզչության մի տեսակ է, որը բաղկացած է կանխամտածված ապատեղեկատվությունից կամ կեղծիքներից, որոնք տարածվում են տպագիր և հեռարձակվող կամ առցանց սոցիալական լրատվամիջոցների միջոցով։ Սխալ նորություններ գրվում և հրատարակվում են մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով, ինչպես նաև գործակալության կամ անձին վնաս պատճառելու համար։ Սովորաբար ապակողմնորոշող և խաբուսիկ կեղծ տեղեկատվությունը տարբերվում է ակնհայտ երգիծանքից, որը նախատեսված է լսարանին ծիծաղեցնելու համար՝ այլ ոչ թե մոլորեցնելու։ Օրինակ` Ֆեյսբուք սոցիալական կայքը, օգտագործելով ալգորիթմական ռազմավարություն գրավում է իր լսարանին կեղծ լուրերով[1][2][3]։ Հաճախ այս նորությունները լինում են բավականին աչքի ընկնող թեմաների վերաբերյալ։ Կեղծ լուրերը տարածվում են հիմնականում անձնական շահերն ապահովվելու համար և խթանում են լուրջ լրատվամիջոցների աշխատանքը։
Առցանց գովազդի եկամուտների հասանելիությունը, քաղաքական բևեռացման ավելացումը և սոցիալական լրատվամիջոցնրում՝ առաջին հերթին Ֆեյսբուքում, արագ և ազատ լուրերի տարածումը նպաստում է այս հիմնահարցի վատացմանը[4]։ Դաշնության կառավարական դերակատարները նույնպես նպաստում են կեղծ լուրերի ստեղծմանը և տարածմանը՝ հատկապես ընտրությունների ժամանակ։ Buzzfeed- ի վերլուծությունը ցույց է տվել, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 կեղծ պատմությունները ստացան ավելի շատ ներգրավվածություն Ֆեյսբուքում, քան 19 հիմնական լրատվամիջոցներից ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 նորությունները[5]։
Տեխնոլոգիաների ընդլայնմամբ՝ դիտումների ու գնահատումների անհրաժեշտությունը գնալով ավելի է բարձրանում այս խնդրին լուծում տալու համար։
«Կեղծ լուրերը» համարվում է նորաբանություն[6], այն հաճախ օգտագործվում է մարդկանց մտածողությունը փոխելու համար։ Այնպիսի նորություններ, ինչպիսիք հայտնվում են սոցիալական լրատվամիջոցներում կամ կեղծ լրատվական կայքերում, իրականում հիմք չունեն, բայց ներկայացվում են որպես փաստացի ճշգրիտ։ «CBS վաթսուն րոպե»- ի պրոդյուսեր՝ Մայքլ Ռադուցկին ասում է, որ իր շոուն հիմնված է կեղծ լուրերի վրա` «Պատմություններ, որոնք ապացուցելիորեն կեղծ են, հսկայական ձգողականություն ունեն մշակույթում և տարածվում են միլիոնավոր մարդկանց կողմից»[7]։ Սակայն շոուն չի ընդգրկում այնպիսի կեղծ լուրեր, որոնք վերաբերում են քաղաքականությանը։ Գայ Քեմփյեյնը, ով շոուի պրոդյուսերներից մեկն է, ասել է. «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, շինծու պատմություններ են, և ինչպես էլ այն սահմանենք, միևնույն է, այն մնալու է սուտ»։ Որոշ դեպքերում, ըստ երևույթին, կեղծ տեղեկությունները կարող են լրատվամիջոցների գումարի աղբյուր հանդիսանալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.