From Wikipedia, the free encyclopedia
Կեղծամ, պարիկ (ֆր.՝ perruque)՝ բնական կամ արհեստական մազերից պատրաստված իր, նման գլխարկի։ Այս իրը օգտագործում են գլխին հագնելով՝ որպես այն մազերի հարդարման ձև, որը ունի տվյալ կեղծամը։ Կեղծամները կարող են լինել ինչպես հասարակ գույների այնպես էլ էկզոտիկ գույներով կեղծամներ, օրինակ ՝ կարմիր,կանաչ,կապույտ,վարդագույն և այլն։ Այս իրը մեր օրերում շատ է օգտագործվում թատրոններում և շոու բիզնեսում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարդու կեղծամ հագնելու նպատակները շատ տարբեր են եղել, օրինակ դրանցից են
Կեղծամը նորաձևության մեջ մտավ գրեթե քաղաքակրթության ձևավորման հետ մեկտեղ։ Դրա առկայության մասին վկայում են հին արևելյան շատ արձանագրություններ (Եգիպտոս, Աքքադ, Շումեր, Բաբելոն)։ Դա համարվել է իշխանության նշան։
Կեղծամի առաջին պատկերները իհայտ են եկել Հին Եգիպտոսի 3-րդ դինաստիայի ժամանակ (մոտավորապես ք.ա 2600 թ.)։ Հին ժամանակներում կեղծամները դնում էին միայն սափրած գլխին։ Մազերը զոհաբերվում էին աստվածներին։ Հին ժամանակներում կեղծամները պատրաստվում էին մարդու մազերից։ Այդպիսի կեղծամ պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հին Եգիպտոսում։ Դա մոտ ք.ա 1600 թ. կեղծամ է եղել։
Մ.թ.ա. 1-ին դարում կեղծամ պատրաստելու արվեստը Եգիպտոսից տարածվեց Միջերկրական ծովի առափնյա մասեր և մերձավոր արևելք։ Նորաձևության մեջ պարիկները մտցրեցին նաև հին հույները, սակայն որպես թատրոնի հագուստ։ Պարիկ էին կրում նաև հին հռոմեացիները։ Պատկառելի տիկնայք գերադասում էին բաց, խարտյաշ մազերով բարբարոսաբար ստրուկ դարձրած մարդկանց մազերից պատրաստված կեղծամները՝ դրանք համարվում էին շատ թանկարժեք։ Ինչպես նաև հռոմեացիները կռահեցին, որ պարիկով կարելի է թաքցնել ճաղատ գլուխը։
Միջին դարերում կեղծամներ չէին կրում, քանի որ եկեղեցին դա քննադատում էր։ ХIV-ХVIII դարերում այդ ոճը տարածվեց Եվրոպայի այլ երկրներում։ Թագուհի Ելիզավետա Անգլիացին պարիկ էր կրում, որպեսզի թաքցնի իր մազերի նոսրությունը կամ էլ դրանց թափվելը։
1960-ական թվականներին ավելի հանրահայտ դարձան ակրիլի և նեյլոնի պարիկները։ Կանացի բնական պարիկների նորաձևությունը կարճաժամկետ ի հայտ եկավ 1980-ականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.