Կեհինդե Ուայլի (անգլ.՝ Kehinde Wiley, փետրվարի 28, 1977(1977-02-28)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի ժամանակակից նկարիչ։
Արագ փաստեր Կեհինդե Ուայլի անգլ.՝ Kehinde Wiley, տեսակ ...
Փակել
Կեհինդե Ուայլիի աշխատանքները հղում են Տիցիանի և Տյեպոլոյի գեղանկարչությանը, որոնք ներառում են իրենց մեջ մի շարք ոճեր՝ ֆրանսիական ռոկոկոյից մինչև քաղաքային փողոցների արվեստը։ Իր ստեղծագործական կարիերայի գերակշիռ մասը Ուայլին ստեղծել և շարունակում է ստեղծել մեծ, վառ մեծաքանակ նախշերով նկարներ, որոնք պատկերում են երիտասարդ աֆրոամերիկացիների՝ հագնված վերջին հիպ-հոփ նորաձևությամբ։ Թատերական կեցվածքները և միջավայրը փոխառնված են 17-19-րդ դարերի արևմտյան գեղանկարչությունից։
- 1999, Կերպարվեստի բակալավր, Սան Ֆրանցիսկոյի Արվեստի Ինստիտուտ, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
- 2001, Կերպարվեստի մագիստրոս, Յեյլի Համալսարան, Արվեստի դպրոց, Նյու Հեյվն, Կոնեկտիկուտ
- 2001, Յեյլի Համալսարանի Պատկերասրահի դրամաշնորհ
- 2002, Ռեմա Հորտ Մանն Հիմնադրամի դրամաշնորհ
- 2002, Նկարիչ բնակության վայրում ծրագիր, Հարլեմի ստուդիա թանգարան, Նյու Յորք քաղաք
- 2008՝ Դաուն-Դայչ Փրոջեքթս, 76 Գրանդ փողոց, Նյու Յորք
- 2008՝ Կեհինդե Ուայլի -Համաշխարհային բեմ, Աֆրիկա, Լագոս, Դաքար - Հարլեմի ստուդիա թանգարան, Նյու Յորք
- 2008՝ Կեհինդե Ուայլի- Ֆորթ Ուորթի Ժամանակակից Արվեստի թանգարան, Ֆորթ Ուորթ, Տեխաս
- 2007՝ Կեհինդե Ուայլի - Պորտլենդի Արվեստի թանգարան, Պորտլենդ
- 2007՝ Կեհինդե Ուայլի- Համաշխարհային բեմ- Չինաստան- Ջոն Մայքլ Քոուլըր Արվեստի կենտրոն, Շըբոյգեն
- 2006՝ Կեհինդե Ուայլի- Անսահման շարժունություն, Կոլումբուսի Արվեստի թանգարան, Կոլումբուս
- 2006՝ Կեհինդե Ուայլի - Գեղատեսիլ, Ռոնա Հոֆֆման պատկերասրահ, Չիկագո
- 2006՝ Արքայազն Թոմասո Ֆրանչեսկո Սեվոյ- Ներեցեք, մենք փակ ենք, Բրյուսել
- 2006՝ Կեհինդե Ուայլի - Ռոբերթս և Թիլթոն, Քալվեր քաղաք, Կալիֆոռնիա
- 2005՝ Պատերազմի լուրեր, Դայչ Փրոջեքթս, 76 Գրանդ փողոց, Նյու Յորք
- 2004՝ Անցում/կեցվածք։ Կեհինդե Ուայլիի գեղանկարներ, Բրուքլինի Արվեստի թանգարան, Բրուքլին
- 2004՝ Կեհինդե Ուայլի։ Զատկի իրականություն- Ռոնա Հոֆֆման պատկերասրահ, Չիկագո
- 2003՝ Կեհինդե Ուայլի - Ռոբերթս և Թիլթոն, Քալվեր քաղաք, Կալիֆոռնիա
- 2003՝ Կեհինդե Ուայլի - Դայչ Փրոջեքթս, 76 Գրանդ փողոց, Նյու Յորք
- 2002՝ Կեհինդե Ուայլի - Անցում/կեցվածք- Ռոնա Հոֆֆման պատկերասրահ, Չիկագո
Հանրային հավաքածուներ
- Դենվերի Արվեստի թանգարան, Կոլորադո
- Կոլումբուսի թանգարան, Օհայո
- Կանզասի քաղաքային թանգարան, Միսսուրի
- Բրուքլինի Արվեստի թանգարան, Բրուքլին, Նյու Յորք
- Օուք Փարքի հանրային գրադարան, Չիկագո, Իլինոյս
- Հարլեմի ստուդիա թանգարան, Հարլեմ, Նյու Յորք
- Ուոլքըր արվեստի կենտրոն, Մինեապոլիս, Մինեսոտա
- Վիրջինիայի թանգարան, Վիրջինիա
|