Կարսոն ազգային անտառ ազգային անտառ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի հյուսիսում։ Այն տարածվում է 6.070 քառակուսի կիլոմետր (1,5 միլիոն ակր) և վերահսկվում է ԱՄՆ անտառային ծառայության կողմից։ Անտառային ծառայությունը իր քաղաքականությամբ թույլատրում է օգտագործել այն որպես արոտավայր, ժամանցի վայր և ռեսուրսների արդյունահանման համար։

Արագ փաստեր Կարսոն ազգային անտառ, Տեղագրություն ...
Կարսոն ազգային անտառ
Carson National Forest
Կատեգորիա ԲՊՀՄ — VI (Բնության օգտագործման կայուն տարածք)
Thumb
Սանգրե դե Կրիստո լեռները Կարսոն ազգային անտառում
ՏեղագրությունՆյու Մեքսիկո, ԱՄՆ
Ամենամոտիկ քաղաքՏաոս
Կոորդինատներ36°31′02″ հս․. լ. 106°04′01″ ամ. ե.HGЯO
Տարածք5.631,90 կմ2[1]
Հիմնադրված էհուլիսի 1, 1908 թվական[2]
Ղեկավարող
կազմակերպություն
ԱՄՆ անտառային ծառայություն
ԿայքԿարսոն ազգային անտառ
Thumb
 Carson National Forest Վիքիպահեստում
Փակել
Thumb
Կարսոն ազգային անտառի քարտեզ
Thumb
Բիգորնի ոչխարները Քարսոնի ազգային անտառում

Աշխարհագրություն

Կարսոն ազգային անտառում է գտնվում Նյու Մեքսիկոյի ամենաբարձր գագաթը` Վիլերը, որի բարձրությունն է 4011 մետր։

Անտառի մեծ մասը գտնվում է Ռիո Արիբաում (63.4%) և Տաոս (34.65%) շրջաններում, բայց փոքր տարածքներ գտնվում են նաև Մորա և Կոլֆեքս շրջաններում։

Վայրի բնություն

Անտառում բնակվում են բազմատեսակ կենդանիներ։ Դրանց մեջ ներառվում են սևապոչ եղջերուն, վապիտին, պուման, սև արջը և այլն։ Կան նաև բազմատեսակ միջատներ և թռչուններ։ Կարսոնում կան չորս հարյուր մղոն երկարությամբ լեռնային առուներ և մեծ թվով լճեր։ Այստեղ գալիս են մեծ թվով ձկնորսներ ձուկ որսալու համար։

Պատմություն

Անտառում նախկինում բնակվել են հին Պուեբլո ժողովուրդները, որոնք թողել են մեծ թվով հետքեր, որոնք հնագետների պեղումների վայրեր են դարձել։ Որոշ տարածքներ դարձել են Իսպանական թագավորների և Մեքսկայի կառավարության օգտագործման հողեր։ Մեքսիկա-ամերիկյան պատերազմից հետո հիմնվեց ազգային անտառը և անվանվեց ամերիկացի հայտնագործող Քիթ Կարսոնի պատվին։

Կարսոն ազգային անտառը Տաոս ազգային անտառի և Խեմես ազգային անտառի հետ միասին հիմնադրվել է 1908 թվականի հուլիսի 1-ին[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.