![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Jug_from_Lydian_Treasure_Usak.jpg/640px-Jug_from_Lydian_Treasure_Usak.jpg&w=640&q=50)
Կարունի գանձեր
From Wikipedia, the free encyclopedia
Կարունի գանձ[2] (Լիդիայի գանձ) 363 գտածոներից կազմված հավաքածու է, որը հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում, Ուշաքի մարզում (Թուրքիայի արևմուտքում)։ Հավաքածուն 1987 թվականից մինչև 1993 թվականը դարձել է դատական գործընթացների պատճառ Թուրքիայի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի միջև։ Արդյունքում 1993 թվականին հավաքածուն ետ է վերադարձվել Թուրքիային, այն բանից հետո, երբ ամերիկյան թանգարանը խոստովանեց, որ ձեռք բերման պահին իմացել է նրա անօրինականա ձեռք բերման մասին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Jug_from_Lydian_Treasure_Usak.jpg/320px-Jug_from_Lydian_Treasure_Usak.jpg)
տեսակ | antiquities trade? և հավաքածու |
---|---|
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
![]() |
Հավաքածուն նորից սենսացիոն նորությունների պատճառ դարձավ 2006թվականի մայիսին, երբ հայտնաբերվեց, որ հավաքածուի գլխավոր գտածոն՝ ոսկե հիպոկամպը և հավաքածուի մնացած մասերը որոնք ցուցադրված են Ուշաքի թանգարանում՝ կեղծված են[3][4], հավանաբար, բնօրինակը փոխարինվել է կրկնօրինակով 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսներին։ Հավաքածուն հայտնի է նաև «Կրեզի գանձ» անունով։ Հավաքածուի ստեղծման ժամանակահատվածը համընկնում է Կրեզի կառավարման տարիների հետ, հարցը նրանում է, արդյոք կարելի է այն անմիջականորեն կապել Լիդիայի հայտնի կայսեր անվան հետ՝ մեր օրերում դեռևս մնում է վիճելի։ Կրեզի հարստության մասին առասպելները տարածված են ասիական մի շարք մշակույթներում (նրա փառքին համարժեք արևելյան մշակույթներում), արևմուտքում նա հիշատակվում է որպես Կարուն (արաբական և թուրքական), բացի այդ նրա հարստության չափը աներևակայելի է , ռուսերենում օգտագործվում է «հարուստ ինչպես Կրեզը» արտահայտությունը։