From Wikipedia, the free encyclopedia
Կարմրաթևիկներ (լատին․՝ Phoenicopteri), խոշոր թռչունների կարգ։ Հայտնի է 1 ընտանիք, 3 սեռ, 4 տեսակ։
Փետուրներն սպիտակ են, վարդագույն կամ կարմիր երանգով։ Գլուխը փոքր է, կտուցը մեծ, ծնկաձև ցած ծռված։ Ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով, ետին մատը փոքր է կամ բացակայում է։ Արուի քաշը մինչև 4 կգ է։ Լավ լողում ու թռչում են։
Բնադրում են գաղութներով, գետնին։ Բները կառուցում են ծանծաղուտներում։ Դնում են 1-2 ձու, թխսում են էգը և արուն։
Սնվում են անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։
Տարածված են առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում, մեկ տեսակը՝ սովորական կարմրաթևիկ, նաև ԽՍՀՄ-ում։ Սովորական կարմրաթևիկը երբեմն հանդիպում են նաև Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 336)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթևիկներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթևիկներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.