Արփենիկ Նալբանդյանի նկարներից From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր գլխարկով աղջիկը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1942 թվականին ստեղծած կտավը։ Նկարում պատկերված է Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Կարմիր գլխարկով աղջիկը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1942 |
բարձրություն | 56 սանտիմետր |
լայնություն | 45,5 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավն ունի 56 սմ բարձրություն, 45.5 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։
Ինչպես ցանկացած արվեստագետ, Արփենիկ Նալբանդյանը նույնպես ունի իր նախասիրած թեման. նա առանձին հաճույքով և ոգևորությամբ է աշխատել կնոջ կերպարի վրա, ներկայացրել է նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը։
Նկարչուհու գլուխգործոցներից կարելի է համարել ընկերուհու` Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը։ Ժպտուն հայացքով, ձեռքի կոկետ շարժումով և գլխի կիսաթեք դիրքով երիտասարդ կնոջ կերպարը անմիջական կապ է ստեղծում դիտողի հետ։
Կտավում գերիշխում են կարմիրը, սևը, սպիտակը և դեղինը, որոնք առանձնահատուկ հագեցվածությամբ են օժտում նկարը, այն դարձնում ծանրակշիռ և ջերմացնում նրա մթնոլորտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.