From Wikipedia, the free encyclopedia
Մարիա դել Կարմեն Մոնդրագոն Վալեսկա (իսպ.՝ María del Carmen Mondragón Valseca, հայտնի է եղել նաև որպես Նահուի Օլին (իսպ.՝ Nahui Ollin), հուլիսի 8, 1893[2], Տակուբայա, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 23, 1978, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարչուհի, բնորդուհի և գրող։
Կարմեն Մոնդրագոն | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ María del Carmen Mondragón Valseca |
Կեղծանուն | Nahui Olin[1] |
Ծնվել է | հուլիսի 8, 1893[2] |
Ծննդավայր | Տակուբայա, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | հունվարի 23, 1978 (84 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի, գրող և մոդել |
Թեմաներ | Pintar? |
Հայր | Մանուել Մոնդրագոն |
Ամուսին | Մանուել Ռոդրիգես Լոսանո |
Համատեղ ապրող | Դոկտոր Ատլ |
Carmen Mondragon Վիքիպահեստում |
Կարմեն Մոնդրագոնը ծնվել է Տակուբայայում (այժմ` Մեխիկո)։ Գեներալ Մանուել Մոնդրագոնի և Մերսեդես Վալսեկայի ութ երեխաներից հինգերորդն էր։ 1897-1905 թվականներին ծնողների հետ միասին բնակվում էր Ֆրանսիայում, ազատ խոսում ֆրանսերեն։ 1905 թվականից ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա։ 1913 թվականին Կարմենը ամուսնանում է ընտանիքի բարեկամ նկարիչ Մանուել Ռոդրիգես Լոսանոյի հետ և տեղափոխվում Փարիզ։ Դերասանական ընտանիքի բարեկամների թվում էին Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը և Ժան Կոկտոն։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ամուսինները տեղափոխվում են Սան Սեբաստիան (եղբայրը` Մանուել Մոնդրագոն կրտսերը, այստեղ ֆոտոստուդիա ուներ), որտեղ Կարմենը ինքը սկսեց զբաղվել գեղանկարչությամբ[3]։
1921 թվականին Կարմեն Մոնդրագոնը վերադարձավ Մեքսիկա` բաժանվելով ամուսնուց, չնայած վարկած կա, որ ամուսնալուծությունը պաշտոնապես չի գրանցվել։ Նկարչուհին մտավ արտիստական ընտրախավի մեջ և որոշ ժամանակ մասնակցեց ավանգարդիստական «Ուլիսս» թատրոնի աշխատանքներին։ Նրա ծանոթների թվում էին Խոսե Վասկոնսելոսը և Խավիեր Վիլյաուրուտիան։ Վարում էր ազատ բոհեմական կենսակերպ, սիրում էր զարմացնել հասարակությանը, հավանաբար առաջին կինն էր Մեքսիկայում, որ կարճ շրջազգեստ էր հագնում։ Մեխիկոյում նա հաճույքով էր կեցվածք ընդունում որպես բնորդուհի, մասնավորապես Դիեգո Ռիվերային, Տինա Մոդոտտիին, հայտնի է նաև նրա մերկ լուսանկարների շարքը, կատարված Անտոնիո Կարդունոյի կողմից։ 1920-ական թվականների կեսերին նա բուռն սիրավեպ է ունենում նկարիչ Էրարդո Մուրիլիոյի հետ, որը հայտնի էր «Դոկտոր Ատլ» կեղծանվամբ։ նրանք բնակվում էին նկարչի կողմից գնված նախկին եկեղեցում։ Նա Կարմեն Մոնդրագոնին տվել էր Նահուի Օլին (ացտեկերեն` Nahui Olin) կեղծանունը, որը ացտեկերեն նշանակում էր մեր աշխարհը արհավիրքից պահպանված, աստվածներից մեկի ինքնազոհության շնորհիվ։ Գժտվելուց հետո ժխտում էր նրա հետ ունեցած կապը[4]։
1922-1923 թվականներին Կ. Մոնդրագոնը հրատարակում է «Գլխուղեղի օպտիկան», «Դինամիկ պոեմներ» և «Calinement Je Suis Dedans» բանաստեղծական ժողովածուները, նույն թվականներին նկարելով պրիմիտիվիստական ոճով կտավներ, որոնք ինքը կոչում էր «ինտուիտիվ»։ 1940-ական թվականներին լրիվ հեռացավ հասարակական գործունեությունից, 1950-ական թվականներին նկարչություն է դասավանդել տարրական դպրոցում։
Մահացել է միայնության և լրիվ մոռացության մեջ։ 1990-ական թվականներին նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվեցին Մեխիկոյում, Դիեգո Ռիվերի թանգարանում և Չիկագոյում` մեքսիկական արվեստի թանգարանում[5][6][7][8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.