Կարլ Ֆիլիպ (Շվեդիայի արքայազն)
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Ֆիլիպ Էդմունդ Բերթիլ (շվեդ.՝ Carl Philip Edmund Bertil; մայիսի 13, 1979(1979-05-13)[1], Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ արքայազն։ Կարլ Ֆիլիպը Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ զավակն է։ Ունի Վերմլանդի դուքս նորին թագավորական մեծություն Կարլ Ֆիլիպ Շվեդացի կոչումը։
Արագ փաստեր Կարլ Ֆիլիպ, Ծնվել է ...
Կարլ Ֆիլիպ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1979(1979-05-13)[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | Շվեդիայի եկեղեցի |
Կրթություն | Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց (2008), Քենթի դպրոց, Smedslättsskolan?, Ålstensskolan? (1992), Enskilda Gymnasiet?, Lundsberg boarding school? (1999) և Swedish University of Agricultural Sciences? (2011) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, ավտոարշավորդ, դիզայներ և ազնվական |
Ամուսին | Սոֆիա դքսուհի Վերմլանդացի |
Ծնողներ | հայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Կրոնպրինց |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Դուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի, Prince Gabriel, Duke of Dalarna? և Prince Julian, Duke of Halland? |
Prince Carl Philip, Duke of Värmland Վիքիպահեստում |
Փակել
Կարլ Ֆիլիպը 1980 թվավականի հունվարի 1-ից կրոնպրինց է և գահի օրինական ժառանգը։ Սակայն 1979 թվականի Շվեդիայի Սահմանադրության մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի թագաժառանգ պետք է համարվի միապետի ավագ դուստրը կամ որդին։ Ներկայումս գահի ժառանգման ցանկում չորրորդն է՝ իր քույր Վիկտորիայից և զարմիկներ Էսթելից և Օսկարից հետո։ Ի տարբերություն Շվեդիայի, Մեծ Բրիտանիայում նախապատվությունը տրվում է ավագ արու ժառանգին։