From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Կարլտոն Կարլ Լյուիս, (անգլ.՝ Frederick Carlton "Carl" Lewis, հուլիսի 1, 1961[1][2][3][…], Բիրմինգհեմ[4][2]), ամերիկացի թեթևաթլետ, կարճ տարածության վազքի և հեռացատկի Օլիմպիական խաղերի իննակի և աշխարհի առաջնության ութակի չեմպիոն, եղել է այն եզակի մարզիկներից մեկը, որը կարողացել է 4 Օլիմպիական խաղերում նույն մարզաձևից անընդմեջ նվաճել ոսկի մեդալ (1984, 1988, 1992 և 1996 թվականներ, հեռացատկ)։
Կարլ Լյուիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | long jumper, վազորդ, բանաստեղծ, թեթևատլետ և բասկետբոլիստ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 1, 1961[1][2][3][…] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բիրմինգհեմ[4][2] |
Ակումբ՝ | Santa Monica Track Club? |
Հասակ՝ | 188 սանտիմետր |
Քաշ՝ | 80 կիլոգրամ |
3 անգամ անընդմեջ՝ 1982, 1983 և 1984 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն թեթևաթլետ։ Հեռացատկ մարզաձևում 7 անգամ՝ 1981—1985 և 1988, 1992 թվականներին և կարճ տարածության վազք (200 մետր) մարզաձևում 3 անգամ՝ (1983, 1984, 1987) թվականներին ցուցաբերել է աշխարհի լավագույն արդյունքը։
Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր է (1996)
Ծնվել է 1961 թվականին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում։ Նախնական շրջանում Լյուիսի մարզիչը եղել է հայրը, որը նաև մարզում էր այլ մարզիկների։ Ծնողները աշխատել են տեղի աթլետիկայի ակումբում, մայրը եղել է մարզիկ, հանդես է եկել Պանամերիկյան խաղերում, եղբայրը՝ Քլիվլենդը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[7], իսկ քույրը՝ Քերոլին պրոֆեսիոնալ հեռացատկորդ, 1983 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[8]։
Լյուիսը եզակի է նրանով, որ 4 Օլիմպիական խաղերում նա ներկայացրել է 10 համար և նվաճել 9 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Օլիմպիական խաղերում կարճ տարածության վազքից (200 մետր) նա է զիջել է միայն Ջո Դելոուչին, որը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում գրանցել է ռեկորդ՝ 19,75 վայրկյան, իսկ Լյուիսը երկրորդն էր՝ 19,79 վայրկյան։ Դա Դելոուչիի կարիերայի միակ օլիմպիական մրցաշարն էր։
Սեուլում 100 մետրանոց վազքում Լյուսը զիջել է կանադացի Բեն Ջոնսոնին, սակայն վերջինս հետագայում որակաազրկվել է և ոսկի մեդալին արժանացել է Լյուիսը։ Սեուլում Լյուիսը ԱՄՆ հավաքականի կազմում պետք է մասնակցեր 4×100 վազքամրցույթին, սակայն նախնական մրցումների փուլում թիմը որակազրկվել է և ե դուրս չի եկեել եզրափակիչ։
1991 թվականի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ Լյուիսը ցուցաբերել է հեռացատկի բացառիկ ցուցանիշ՝ 8,83, 8,91, 8,87, 8,84 մ և գերազանցել դրանից առաջվա լավագույն ռեկորդին, որը գրանցվել էր 1968 թվականին Մեխիկոյում՝ Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, ռեկորդը պատկանում էր ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Բիմոնին, որը ռեկորդ էր գրանցել՝ նախորդ ռեկորդից 55 սմ ավել ցատկելով[9]։ Սակայն թռիչքի ժամանակ թեքումը փոքր-ինչ գերազանցել է թույլատրելի սահմանը և մրցավարները չեն հաշվել Լյուիսի թռիչքը։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել ամերիկացի հեռացատկորդ Մայք Պաուելը, գրանցելով նոր ռեկորդ՝ 8,95 մ[10]։
1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում Լյուսը մասնակցել է հեռացատկ մարզաձևին և ճանաչվել հաղթող։ 1997 թվականին նա ավարտել է իր մարզական կարիերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.