From Wikipedia, the free encyclopedia
Կարին Անն-Մարի Սյոդեր (շվեդ.՝ Karin Ann-Marie Söder, ծննդյան անունը՝ Ներգենֆուր, նոյեմբերի 30, 1928[1][2][3], Kil, Վերմլանդ, Շվեդիա - դեկտեմբերի 19, 2015[2][4], Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ քաղաքական գործիչ[5]։ Շվեդիայում առաջին կինն է, որ ընտրվել է երկրի հիմնական կուսակցության առաջնորդ։ 1985-1987 թվականներին ղեկավարել է շվեդական «Կենտրոն» կուսակցությունը։ Աշխարհում առաջին կին արտաքին գործերի նախարարն է։
Կարին Սյոդեր | |
Կուսակցություն՝ | Centre Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցչուհի |
Ծննդյան օր | նոյեմբերի 30, 1928[1][2][3] |
Ծննդավայր | Kil, Վերմլանդ, Շվեդիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 19, 2015[2][4] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ամուսին | Gunnar Söder? |
Զավակներ | Annika Söder? |
Պարգևներ | |
Սյոդերը ծնվել է Վերմլանդ լենի Կիլ հայանքի Ֆրիկերուդ բնակավայրում։ Ավարտել է Գյոթեբորգի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Ֆալուն համայնքում։ Որպես ուսուցիչ աշխատել է Վերմլանդում, ապա՝ Ստոկհոլմի հյուսիսում գտնվող Տեբյու համայնքում, որտեղ 1963-1971 թվականներին եղել է տեղական խորհրդի անդամ։ 1969-1973 թվականներին ընդգրկված է եղել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի կազմում։ Մահացել է Տեբյուում 2015 թվականին[6]։
1971 թվականին Սյոդերն ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 1991 թվականը։ Նույն թվականին դարձել է խորհրդարանի անդամ և «Կենտրոն» կուսակցության երկրորդ փոխնախագահը։ Երբ 1976 թվականին Շվեդիան «Կենտրոն» կուսակցությունից վարչապետ Տյուրբորն Ֆելդինի ղեկավարությամբ ստանձնեց իշխանությունը, Սյոդերը նշանակվեց Արտաքին գործերի նախարար, առաջին կինը, ով երբևէ զբաղեցրել էր այդ պաշտոնը Շվեդիայում։ Սյոդերի կուսակցությունը հեռացավ իշխանությունից 1978 թվականին միջուկային էներգետիկայի հարցով կոնֆլիկտի պատճառով, Սյոդերին լիբերալ կուսակցությունից հաջորդեց Հանս Բլիքսը։ 1979 թվականին Կենտրոն կուսակցությունը վերամիավորվեց կոալիցիային, իսկ Սյոդերը վերադարձավ կառավարություն՝ 1979 թվականին զբաղեցնելով Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Նույն թվականին նա ընտրվեց որպես կուսակցության առաջին փոխնախագահ։ Որպես նախարար պաշտոնավարել է մինչև կենտրոնական աջ կոալիցիան Սոցիալ-դեմոկրատներին պարտվել է 1982 թվականի ընտրություններում։
1985 թվականին, երբ Տյուրբորն Ֆելդինը անհաջող ընտրություններից հետո հրաժարական տվեց, Սյոդերը կուսակցությունում վերջապես հասավ բարձր դիրքի՝ դառանալով Շվեդիայի հիմնական կուսակցության առաջին կին առաջնորդը, թեև պաշտոնավարել է կարճ ժամանակահատված։ Առողջական պատճառների պատճառով հեռացել է կուսակցության ղեկավարությունից 1987 թվականին։ Նրան հաջորդել է Օլոֆ Յոհանսոնը։
Քաղաքականությամբ զբաղվելու տարիներին եղել է նաև որպես «Փրկեք երեխաներին, Շվեդիա» կազմակերպության նախագահը (1983-1995), 1984-1985 և 1989-1990 թվականներին՝ հյուսիսարևելյան խորհրդի նախագահ։ Սյոդերը եղել է նաև մի շարք ընկերությունների խորհուրդների անդամ, ներառյալ Skandia և Wermlandsbanken, ինչպես նաև Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի խորհրդի անդամ։ Սյոդերը ևս մեկ անգամ քաղաքական խորագրերում հայտնվել է 2003 թվականին, երբ նա ստորագրեց մի հոդված, որով կոչ էր անում իր կուսակիցներին «Այո՛» քվեարկել շվեդական եվրոյի հանրաքվեում՝ դեմ արտահայտվելով պաշտոնական կուսակցությանը։
Չնայած Սյոդերի բազմազան նվաճումներին՝ Շվեդիայում նա հայտնի է որպես 1980 թվականի բարեփոխմամբ, ըստ որի շաբաթ օրերին փակում են Systembolaget-ը ՝ ազգային ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտրի մենաշնորհի խանութները։ Այս քաղաքականությունը գործեց երկար տարիներ և վերացավ 2001 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.