շվեդ մարմնամարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Կարին Լինդբերգ (շվեդ.՝ Karin Lindberg, ամուսն.` Լինդեն (շվեդ.՝ Lindén)[2], հոկտեմբերի 6, 1929, Կալիքս, Նորրբոտտեն, Շվեդիա - դեկտեմբերի 2, 2020[1], Էրեբրու, Շվեդիա), շվեդ մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն, 1956 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[3][4]։
Կարին Լինդբերգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | շվեդ.՝ Karin Lindberg |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Շվեդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 6, 1929 |
Ծննդավայր՝ | Կալիքս, Նորրբոտտեն, Շվեդիա |
Մահվան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 2, 2020[1] (91 տարեկան) |
Մահվան վայր՝ | Էրեբրու, Շվեդիա |
Կարին Լինդբերգը ծնվել է 1929 թվականին Կալիքսում, մեծացել Ստոկհոլմում[4]։ Նա Շվեդիայի հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին` «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում։ Առաջին անգամ Կարինը մասնակցել է Լոնդոնի 1948 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ 1950 թվականին հավաքականի կազմում նա հաղթել է աշխարհի առաջնությունում։ 1952 թվականին Հելսինկիի Ամառային օլիմպիական խաղերում շվեդուհիները ոսկե մեդալ են նվաճել «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում` առաջ անցնելով ԽՍՀՄ-ի և Հունգարիայի հավաքականներից` 74,2 միավոր արդյունքով[4]։ 1956 թվականին Մելբուռնի Ամառային օլիմպիական խաղերում Շվեդիայի հավաքականը դարձյալ 74,2 միավոր է հավաքել «Թիմային վարժություններ առարկայով» անվանակարգում, սակայն այս անգամ նրանց արդյունքը գերազանցել են հունգարացի մարզուհիները։ Շվեդիայի հավաքականի մասնակիցները արծաթե մեդալ են ստացել[4]։
1952 թվականին Լինդբերգը ճանաչվել է տարվա մարզիկ[4]։
1955 թվականին վթարի է ենթարկվել[2]։
Կարիերայի ավարտից հետո նա 17 տարի մարմնամարզության առավոտյան դասընթացներ է վարել Morgonpasset հեռուստահաղորդման ժամանակ[4]։ Նա Էրեբրուի շրջանի մարմնամարզության ասոցիացիայի նախագահն էր 1983-1991 թվականներին։ Աշխատել է նաև որպես մարզիչ և դեղագործ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.