From Wikipedia, the free encyclopedia
Կարին Ժան-Պիեռ (անգլ.՝ Karine Jean-Pierre, օգոստոսի 13, 1974, Ֆոր դե Ֆրանս), ծնունդով հայիթացի, ամերիկացի քաղաքական արշավի կազմակերպիչ, ակտիվիստ, քաղաքական մեկնաբան և գրող։ 2021 թվականից Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալն է։ 2020 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում եղել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի աշխատակազմի ղեկավարը՝ դառնալով այդ պաշտոնում զբաղեցրած առաջին սևամորթ կինը և առաջին լեսբուհին[3]։ 2022 թվականի մայիսի 13-ին Կարին Ժան-Պիեռը պատրաստվում է դառնալ Սպիտակ տան 35-րդ մամուլի քարտուղարը՝ Ջեն Փսակիի ակնկալվող հեռանալուց հետո՝ դառնալով ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ և առաջին բացահայտ միասեռական քարտուղարը[4]։
Կարին Ժան-Պիեռ ֆր.՝ Karine Jean-Pierre | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ֆոր դե Ֆրանս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայիթացիներ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց և New York Institute of Technology? (1997)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, շտաբի ղեկավար, քաղաքական գործիչ և մամուլի քարտուղար |
Աշխատավայր | Սպիտակ տուն |
Զբաղեցրած պաշտոններ | White House Press Secretary? և White House Deputy Press Secretary? |
Պարգևներ և մրցանակներ | |
Karine Jean-Pierre Վիքիպահեստում |
Նախկինում Ժան-Պիերը MoveOn.org-ի ավագ խորհրդականն ու ազգային խոսնակն էր և NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբանը։ Նա նաև Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական հարաբերությունների նախկին դասախոս է։
Ժան-Պիեռը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 13-ին Ֆրանսիայի անդրծովյան շրջան Մարտինիկի Ֆոր-դե-Ֆրանս քաղաքում՝ Հաիթացի ծնողների ընտանիքում[5][6]։ Նա ունի կրտսեր քույր ու եղբայր[7][8]։ Հինգ տարեկանից մեծացել է Նյու Յորքի Քուինս Վիլիջ թաղամասում[9]։ Մայրն աշխատել է որպես տնային բուժօգնության քույր, իսկ հայրը տաքսու վարորդ[10]։ Քանի որ երկու ծնողներն էլ շաբաթվա օրերի մեծ մասն աշխատել են, ապա Ժան-Պիեռն է պահել կրտսեր քրոջն ու եղբորը[[8]։ Ժան Պիեռը 1993 թվականին ավարտել է Քելենբերգի միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Kellenberg Memorial High School)[11]։ 1997 թվականին նա Գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտից[12]։ 2003 թվականին Ժան-Պիեռը Հանրային կապերի մագիստրի աստիճան է ստացել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցից (SIPA), որտեղ նա ծառայել է ուսանողական կառավարությունում և որոշել է զբաղվել քաղաքականությամբ[10][13]։
Ասպիրանտուրայի ավարտից հետո Ժան-Պիեռը աշխատել է Նյու Յորքի քաղաքային խորհրդական Ջեյմս Ֆ. Ջենարոյի մոտ, որպես օրենսդրական և բյուջեի հարցերով տնօրեն։ 2006 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես Walmart Watch, որպես համակարգող՝ Վաշինգտոնում[10] Ժան-Պիեռը 2008 թվականին Ջոն Էդվարդսի նախագահական արշավի հարավարևելյան տարածաշրջանի հասարակության կապերի համակարգողն էր[14][7]: 2014 թվականին նա միացել է Կոլումբիայի համալսարանի ֆակուլտետին, որտեղ նա դասախոսում է միջազգային և հասարակական հարցերի վերաբերյալ[15][16]։
Բարաք Օբամայի 2008 թվականի նախագահական արշավի ժամանակ Ժան-Պիերը քարոզարշավի հարավարևելյան տարածաշրջանային քաղաքական տնօրենն է եղել[14][6] և Օբամայի վարչակազմի առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տան քաղաքական հարցերի գրասենյակի տարածաշրջանային քաղաքական տնօրենը[17][18][6][19]։
2011 թվականին՝ նախագահ Օբամայի 2012 թվականի վերընտրության քարոզարշավի ժամանակ, Ժան-Պիեռը ծառայել է որպես Տատանվող նահանգների ազգային տնօրենի տեղակալ[6][18][7]։ Նա ղեկավարել է պատվիրակների ընտրության և քվեաթերթիկների մուտքի գործընթացը և ղեկավարել է առանցքային նահանգների քաղաքական գործընթացը[12], տրամադրել է նահանգներին ռեսուրսներ, որ կարողանան որոշել «քարոզարշավը ներկայացնելու լավագույն միջոցը»[17]։
Ժան-Պիեռը 2016 թվականի Մարտին Օ'Մելիի նախագահական արշավի նախընտրական մենեջերի տեղակալն է եղել[14][6][7]։
2016 թվականի ապրիլին MoveOn.org-ը Ժան-Պիերին նշանակել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ավագ խորհրդական և ազգային խոսնակ։ Մամուլի հաղորդագրության մեջ, որը հայտարարում էր աշխատանքի ընդունման մասին ասվել է, որ ինքը «խորհուրդ կտա և կծառայի որպես խոսնակ MoveOn-ում ընտրական աշխատանքի շուրջ, ներառյալ կգործադրի Դոնալդ Թրամփին դիմակայելու մեծ ջանքեր»[20]։
2019 թվականի հունիսի 1-ին Ժան-Պիեռը վարել է MoveOn ֆորումը, որին մասնակցում էր նախագահի այն ժամանակվա թեկնածու Քամալա Հարիսը, երբ կենդանիների իրավունքների պաշտպաության աակտիվիստը ցատկել է բեմ և նետվել Հարրիսի մոտ և քաշել նրա խոսափողից, Ժան-Պիեռը ֆիզիկապես միջամտել է՝ կանգնելով Հարրիսի և ցուցարարի միջև, մինչև որ անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ Հարրիսի ամուսին Դագ Էմհոֆը, հեռացրել են տղամարդուն բեմից[6][21][22][23][24]։
2019 թվականի հունվարին Ժան-Պիեռը դարձել է NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբան[25]։
Ժան-Պիեռը եղել է Ջո Բայդեն 2020 թվականի նախագահական արշավի ավագ խորհրդական ։ Նա միացել է Բայդենի թիմին 2020 թվականի մայիսին և բացատրել The Haitian Times-ին, որ ապագան կերտելու ցանկությունը հատկապես մոտիվացնող է եղել իր համար. Նա ասել է, որ երբմոտեցել է քարոզարշավը, նա նայել է իր դստերը և մտածել, որ ոչ մի կերպ,չի կարող չմասնակցել այս ընտրություններին[10]: Օգոստոսին հայտարարվել է, որ Ժան-Պիեռը կղեկավարի Բայդենի աշխատակազմը[26]։
Նոյեմբերի 29-ին Բայդեն-Հարիս անցումային թիմը հայտարարել է, որ Ժան-Պիեռը նշանակվել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ[25]: 2021 թվականի մայիսի 26-ին նա իր առաջին ասուլիսն է տվել Սպիտակ տանը՝ դառնալով առաջին բացահայտ միասեռական[27] և առաջին սևամորթ կինը այդ պաշտոնում[28]։ 2021 թվականին նա ընդգրկվել է Fast Company-ի «Queer 50» ցուցակում[29]։
2022 թվականի մայիսի 5-ին հայտարարվել է, որ մայիսի 13-ին նա կփոխարինի Ջեն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում[30]։
2020 թվականի դրությամբ Ժան-Պիեռը ապրում է Վաշինգտոնում քաղաքում՝ իր զուգընկերոջ՝ CNN-ի թղթակից Սյուզան Մալվոյի և իր դստեր հետ։ Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և հաիթիական կրեոլերենին[10]։
Հարցազրույցում, որը վերաբերում էր Օբամայի աշխատակազմում իր բացահայտ գեյ աշխատակից լինելուն[10][31] Ժան-Պիեռն ասել է՝. «Հրաշալի էր, որ ես միակը չէի, ես շատերից մեկն էի։ Նա հատուկ չէր ընտրել ԼԳԲՏ աշխատակիցների, այլ ընդունել է փորձառու մարդկանց, որոնք պատահաբար գեյ են եղել։ Նախագահ Օբամայի մոտ ծառայելն ու աշխատելը, որտեղ դուք կարող եք բացահայտ գեյ լինել, զարմանալի պատիվ էր։ Անհավանական էր թվում լինել այն վարչակազմի մի մասը, որն առաջնահերթություն է տալիս ԼԳԲՏ խնդիրներին»[19]։
Ժան-Պիեռի առաջին գիրքը՝ «Շարժվելով առաջ» (անգլ.՝ Moving Forward), լույս է տեսել 2019 թվականին։ WJLA հեռուստատեսությունը բնութագրել է այն «մասամբ հուշեր, մասամբ զենքի կոչ», որտեղ նա պատմում է իր անձնական և մասնագիտական կյանքի մասին և խրախուսում է մարդկանց ներգրավվել քաղաքականության մեջ[32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.