From Wikipedia, the free encyclopedia
Լուիզ Էրդրիկ (/ˈɜːrdrɪk/, անգլ.՝ Karen Louise Erdrich[12], հունիսի 7, 1954[1][2][3], Little Falls, Մինեսոտա, ԱՄՆ[4][13])՝ ամերիկացի գրող, նովելների, բանաստեղծությունների և բնիկ ամերիկացի կերպարներով լի ու միջավայրը բնութագրող մանկական գրքերի հեղինակ։ Նա հանդիսանում է հնդկացիների Չիպևա լեռնային կրիաների ջոկատ ցեղի անդամ՝ դաշնային մակարդակով ճանաչված Անիշինաբե ցեղի (որը հայտնի է նաև որպես Օջիբվե և Չիպևա)[14]։
Կարեն Լուիզ Էրդրիկ անգլ.՝ Louise Erdrich | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1954[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Little Falls, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, վիպասան, մանկագիր և վիպասան |
Ազգություն | Ojibwe? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան (1979)[4] և Դարտմուտի քոլեջ (1976)[4] |
Ժանրեր | գեղարվեստական գրականություն և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Love Medicine?[5], Tracks?[6], The Master Butchers Singing Club?[7], The Round House?, LaRose?, The Birchbark House?[8], Jacklight?[9] և The Game of Silence?[10] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Michael Dorris? |
Կայք | louiseerdrichbooks.com |
Louise Erdrich Վիքիպահեստում |
Էրդրիկը լայնորեն հայտնի է որպես բնիկ ամերիկացիների վերածննդի դարաշրջանի երկրորդ ալիքի ամենանշանակալից գրողներից մեկը։ 2009 թ․ նրա «Աղավնիների ժանտախտը» վեպը դարձավ գեղարվեստական գրականության Պուլիցերյան մրցանակաբաշխության հաղթող և ստացավ Էնիսֆիլդ-Վոլֆի Գրքի մրցանակը[15]։ 2012 թ․ նոյեմբերին նա ստացավ գեղարվեստական գրականության ոլորտում տրվող Ազգային գրքի մրցանակը «Կլոր տուն» վեպի համար[16]։ 2015 թ․ սեպտեմբերին Ազգային Գրքի փառատոնին նա արժանացավ Կոնգրեսի Գրադարանի մրցանակին ամերիկյան գեղարվեստական գրականության համար[17]։ Նա 2013 թ․ «Ալեքս» մրցանակաբաշխության դափնեկիր է։ Նա ամուսնացած էր հեղինակ Մայքլ Դորիսի հետ, ում հետ համագործակցել է մի շարք աշխատանքների շուրջ։ Զույգը բաժանվել է 1995 թ․։
Նա նաև հանդիսանում է «Կեչու կեղևից Գրքեր»-ի սեփականատերը, որը փոքր անկախ գրախանութ է Մինեապոլիսում, որտեղ շեշտը դրված է Բնիկ Ամերիկյան գրականության և Երկվորյակ Քաղաքների բնիկ համայնքի վրա[18]։
Նա ընդհանուր առմամբ գրել է 28 գիրք՝ ներառյալ գեղարվեստական, ոչ գեղարվեստական, պոեզիա և մանկական գրքեր, իսկ վերջերս պատմական գեղարվեստական աշխատանքներ՝ յոթանասունականներից մինչև 2020 թ․՝ «Գիշերային պահակ»-ի հրատարակմամբ։
Էրդրիկը ծնվել է 1954 թ․ հունիսի 7-ին Մինեսոտա նահանգի Լիթլ Ֆոլս քաղաքում։ Նա յոթ երեխաներից ամենամեծն էր, հայրը՝ գերմանա-ամերիկացի Ռալֆ Էրդրիկ, մայրը՝ Ռիտան, չիպվեյացի կին (կիսով չափ Օջիբվեից է և կիսով չափ ֆրանսիացի)։ Երկու ծնողներն էլ դասավանդում էին Հնդկական գործերի բյուրոյի կողմից ստեղծված Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում գտնվող գիշերօթիկ դպրոցում։ Էրդրիկի մորական պապը՝ Պատրիկ Գուրնոն, երկար տարիներ ծառայել է որպես ցեղի նախագահ դաշնային մակարդակով ճանաչված Չիպպեվա հնդկացիների լեռնային կրիաների ջոկատ ցեղում[19]։ Չնայած նա չէր մեծացել ռեզերվացիայում, նա հաճախ էր այցելում այնտեղի հարազատներին[20]։ Նա դաստիարակվել է կաթոլիկության «բոլոր ընդունված ճշմարտություններով»[20]։
Երբ Էրդրիկը երեխա էր, նրա հայրը իր գրած յուրաքանչյուր պատմության համար մեկ հինգցենտանոց էր տալիս նրան։ Նրա քույրը ՝ Հայդին, դարձել է բանաստեղծ և նույնպես ապրում է Մինեսոտայում. նա հրատարակվում է Հեյդ Է Էրդրիկ անունով[21]։ Մյուս քույրը՝ Լիզ Էրդրիկը, գրում է մանկական գրքեր, գեղարվեստական գրականության հավաքածուներ և շարադրություններ։
Էրդրիկը հաճախել է Դարթմութի քոլեջը 1972-1976 թ․[22]: Նա քոլեջ ընդունված կանանց առաջին խմբում էր և ստացավ Անգլերեն լեզվի բակալավրի աստիճան։ Իր առաջին տարվա ընթացքում Էրդրիկը հանդիպեց մարդաբան, գրող, այնուհետև Ամերիկայի բնիկների հետազոտական նոր ծրագրի տնօրեն Մայքլ Դորիսին։ Դորրիսի դասերին հաճախելիս նա սկսեց ուսումնասիրել իր սեփական ծագումը, ինչը նրան ոգեշնչեց դրանից ստեղծելու իր գրական աշխատանքները, ինչպիսիք են՝ բանաստեղծությունները, կարճ պատմվածքները և նովելները։ Այդ ընթացքում նա աշխատում էր որպես փրկարար, մատուցողուհի, կինոնկարների հետազոտող[23] և որպես Բոստոնի Հնդկական Խորհրդի «Շրջան» թերթի խմբագիր[20]։
1978 թ․ Էրդրիկը ընդունվեց Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփքինսի համալսարանի արվեստի բաժնի մագիստրատուրա։ Նա 1979 թ․ ստացավ արվեստաբանության մագիստրոսի կոչում գրագրության վարպետության սեմինարներին։ Ավելի ուշ Էրդրիկը հրատարակեց բանաստեղծությունների և պատմվածքների մի մասը, որոնք գրել էր մագիստրոսական ծրագրի ընթացքում։ Նա վերադարձավ Դարթմութ՝ որպես գրող։
Դարթմութն ավարտելուց հետո Էրդրիկը մնում է կապի մեջ Մայքլ Դորիսի հետ։ Դորիսը ներկա է գտնվել նրա բանաստեղծությունների ընթերցումներից մեկին, տպավորվել է նրա աշխատանքով և իր մոտ հետաքրքրություն է առաջացել աշխատելու Էրդրիկի հետ։ Չնայած Էրդրիկը և Դորիսը գտնվում էին աշխարհի երկու տարբեր ծայրերում, Էրդրիկը Բոստոնում, իսկ Դորիսը ՝ Նոր Զելանդիայում, դաշտային հետազոտությունների համար նրանք սկսեցին միասին աշխատել կարճ պատմվածքների վրա։
Զույգի գրական համագործակցությունը նրանց հանգեցրեց ռոմանտիկ հարաբերությունների։ Նրանք ամուսնացան 1981 թ․ և մեծացրեցին միասին երեք երեխաներին, որոնց Դորիսը որդեգրել էր՝ որպես միայնակ ծնող, և երեք կենսաբանական երեխաներին (Պերսիա, Պալլաս, Մադելին, Ռեյնոլդ Աբել, Սավա[20] և ԱզաՄարիոն[24])։ Ռեյնոլդ Աբելը տառապում էր պտղի ալկոհոլային համախտանիշով և 1991 թ․ 23 տարեկան հասակում մահացավ, երբ նրան հարվածեց մեքենան[25]։ 1995 թ․ նրանց որդին՝ Ջեֆֆրի Սավան, Դորիսին մեղադրեց երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ[26]։ 1997 թ․՝ Դորիսի մահից հետո, նրանց որդեգրած դուստրը՝ Մադելինը, պնդում էր, որ Դորիսը սեռական բռնության էր ենթարկում իրեն, իսկ Էրդրիկը չէր միջամտում այդ բռնությունը կանգնեցնելու համար[27]։
Դորիսն ու Էրդրիկը բաժանվեցին 1995 թ․, իսկ Դորիսը 1997 թ․ ինքնասպանություն գործեց։ Իր կտակում նա միայն իր և Էրդրիկի կենսաբանական երեխաներին էր հիշատակել[27]։
2001 թ․՝ 47 տարեկան հասակում, Էրդրիկը լույս աշխարհ բերեց դստերը՝ Ազուրին, որի հայրը բնիկ ամերիկացի էր, ում Էրդրիկը չցնակացավ հրապարակայնորեն բացահայտել[28]։ Նա քննարկում է իր հղիությունն Ազուրով և Ազուրի հորը իր՝ 2003 թ․ գրված «Գրքեր և կղզիներ Օջիբվե երկրում» ոչ գեղարվեստական գրքում[29] Նա օգտագործում է «Տոբասոնակվուտ» դիմելաձևը տղամարդու մասին խոսելիս[30][31]։ Նա նկարագրվում է որպես ավանդական բժշկարար և ուսուցիչ, ով տասնութ տարով մեծ էր Էրդրիկից և ամուսնացած էր[29][31]։ Մի շարք աշխատություններում Տոբասոնակվուտ Կինյուն, ով մահացել է 2012 թ․, հիշատակվում է որպես Էրդրիկի զուգընկեր և Ազուրի հայր[32][33]։
Հարցազրույցներից մեկում այն հարցին, թե արդյոք գրելն իր համար հանդիսանում է մենավոր կյանք, Էրդրիկը պատասխանեց. «Տարօրինակ է, բայց կարծում եմ, որ այդպես է։ Ես շրջապատված եմ ընտանիքի և ընկերների բազմությամբ, բայց գրելու հետ միայնակ եմ։ Եվ դա հիսաքանչ է»։ Էրդրիկն ապրում է Մինեապոլիսում[34]։
1975 թ․ էրդրիկը ստացավ Բանաստեղծների Ամերիկյան Ակադեմիայի մրցանակը[24]։
1979 թ․ նա գրեց «Աշխարհի մեծագույն ձկնորս»-ը՝ կարճ պատմվածք Ջուն Կաշպոուի մասին՝ ամուսնալուծված օջիբվեացի կին, ում մահը հիպոթերմիայից նրա հարազատներին ետ բերեց տուն՝ մտացածին Հյուսիսային Դակոտայի ռեզերվացիա, իր հուղարկավորության։ Նա գրել է սա «խոհանոցում պատսպարված»[20]։ Ամուսնու պնդմամբ՝ նա այն առաջադրեց 1982 թ․ Նելսոն Ալգրենի անվան կարճամետրաժ աշխատանքների մրցանակի համար, որը նա հաղթեց[20] և որը, ի վերջո, դարձավ նրա «Սիրո դեղորայքը» դեբյուտային նովելի առաջին գլուխը, որը հրատարակել են Հոլտը, Ռայնհարտը և Ուինսթոնը 1984 թ․[34]։
«Երբ ես իմացա մրցանակի մասին, ես ապրում էի Նյու Հեմփշիրի իմ ագարակում, որը գտնվում էր իմ քոլեջի մոտակայքում»,-ասել է էրդրիկը հարցազրուցավարին։ «Ես գրեթե սնանկացած էի և վարում էի մեքենան ճաղատ անվադողերով։ Մայրս գործում էր սվիտերներս, իսկ մնացաց իրերը ես գնում էի խնայողական խանութներից։ Ճանաչումը շլացրել էր ինձ։ Ավելի ուշ ես ընկերացա Սուդս Թերկելի և Քեյ Բոյլի հետ՝ դատավորներ, ում ես շնորհակալ կլինեմ մինչև կյանքիս վերջ։ Այս մրցանակը հսկայական փոփոխություն է մտցրել իմ կյանքում»[35]։
«Սիրո դեղորայքը» նովելը 1984 թ․ ստացել է Գրաքննադատների Ազգային Միավորման մրցանակը[36]։ Այն նաև ներառվել է Գրականության Ազգային Խորքային թեստի մեջ[37]։
Ամուսնության առաջին տարիներին էրդրիկը և Մայքլ Դորիսը հաճախ էին համագործակցում իրենց աշխատանքի վրա, ասելով, որ իրենք միասին էին գրում գրքերը, խոսում էին նրանց մասին նախքան որևէ բան գրելը և հետո նրանք գրեթե ամեն օր կիսվում էին միմյանց հետ, թե ինչ են գրել, բայց գրքերում նշվում էր այն անձի անունը, ով կատարել էր հիմնական աշխատանքի մեծ մասը[23]։ Նրանք սկսեցին «կենցաղային, ռոմանտիկ բաներից», որոնք տպագրվել են Միլու Նորթ (Մայքլ + Լուիզա + որտեղ նրանք ապրում են) հավաքական կեղծանունով).[20]:
1982 թ․ Նելսոն Ալգրենի գեղարվեստական գրականության մրցույթում Էրդրիկի պատմվածքը՝ «Աշխարհի մեծագույն ձկնորսը»[38], հաղթեց 5000 դոլար[22]։ Նա պատմվածքն ընդարձակեց «Սիրո դեղորայք» (1984 թ․) նովելի մեջ, որն արժանացավ Գրաքննադատների Ազգային Միավորման գեղարվեստական գրականության մրցանակին։ Դա միակ դեբյուտային նովելն է, որը երբևէ արժանացել է այդ պատվին[39]։ Ավելի ուշ Էրդրիկը «Սիրո դեղորայք» նովելը վերածեց տետրոլոգիայի, որն ընդգրկում է «Ճակնդեղ թագուհին» (1986 թ․), «Հետքերը» (1988 թ․) և «Բինգո պալատը» (1994 թ․):
«Սիրո դեղորայք» նովելը հրատարակելու ընթացքում Էրդրիկը ներկայացրեց իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջեքլայթը» (1984 թ․), որում լուսաբանվում են բնիկների և ոչ բնիկների մշակույթների պայքարը, ինչպես նաև փառաբանվում են ընտանիքը, բարեկամական կապերը, ինքնակենսագրական մտորումները, մենախոսությունները և սիրային պոեզիան[22]։ Էրդրիկը շարունակում է գրել բանաստեղծություններ, որոնք ընդգրկվել են իր հավաքածուներում։
Էրդրիկն առավել հայտնի է որպես նովելագիր և հրատարակել է տասնյակ մրցանակակիր և ամենավաճառվող նովելներ[22]։ «Սիրո դեղորայք»-ից հետո նա գրեց «Ճակնդեղ թագուհին» (1986 թ․), որում շարունակեց բազմաթիվ պատմողներ օգտագործելու իր տեխնիկան[40] և ընդլայնեց «Սիրո դեղորայք»-ի հորինված ռեզերվացիայի աշխարհը՝ ընդգրկելով Հյուսիսային Դակոտայի մոտակա Արգուս քաղաքը։ Նովելի գործողությունները տեղի են ունենում հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Լեսլի Մարմոն Սիլկոն մեղադրեց Էրդրիկի «Ճակնդեղի թագուհուն» այն բանում, որ այն ավելի շատ մտահոգված է պոստմոդեռնիզմի տեխնիկայով, քան բնիկ ժողովուրդների քաղաքական պայքարներով[41]։
«Հետքեր»-ը (1988 թ․) նովելում գործողությունները ծավալվում են 20-րդ դարի սկզբին՝ ռեզերվացիայի ստեղծման ժամանակ։ Այն ներկայացնում է խաբեբա Նանապուշի կերպարը, ով բացահայտորեն պարտքի տակ է Օջիբվացի Նանաբոժոյին[42]։ «Հետքեր»-ը ցույց են տալիս ավանդական ձևերի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու վաղ բախումները։ «Բինգո պալատը» (1994 թ․), որում իրադարձությունները ծավալում են 1980-ական թ․, նկարագրում է խաղատան և գործարանի ազդեցությունը ռեզերվացիայի համայնքի վրա։ «Այրվող Սիրո Հեքիաթները» (1997 թ․) ավարտում է քույր Լեոպոլդայի պատմությունը, որը նախորդ բոլոր գրքերի կրկնվող հերոսն է, և ռեզերվացիայի աշխարհին ներկայացնում է ամերիկա-եվրոպացի մարդկանց նոր կերպարներ։
«Անտիլոպա կինը» (1998 թ․) Դորիսից ամուսնալուծվելուց հետո Էրդրիկի առաջին նովելն է և իր նովելներից առաջինն էր, որը չի հանդիսանում նախորդ գրքերի շարունակությանը[43]։
Հետագայում նա վերադարձավ ռեզերվացիայի և մոտակա քաղաքների թեմային։ 1998 թ․ ի վեր նա հինգ նովել է հրատարակել, որոնք վերաբերում են այդ մտացածին տարածքում տեղի ունեցող իրադարձություններին։ Դրանց շարքին են դասվում «Լիթլ Նոու Հորսի Հրաշքների Վերջին Զեկույցը» (2001 թ․) և «Վարպետ Բաթչերսի Երգեցողության Ակումբը» (2003 թ․): Երկու նովելներն էլ ունեն աշխարհագրական և կերպարային կապեր «Ճակնդեղի թագուհու» հետ։ 2009 թվականին էրդրիկը Պուլիցերյան մրցանակի եզրափակչի մասնակից էր «Աղավնիների ժանտախտը» աշխատանքի համար և Ազգային Գրքի Մրցանակի եզրափակչի մասնակից «Լիթլ Նոու Հորսի ՀրաշքներիՎերջին Զեկույցը» նովելի համար[44]։ Նրանում ներկայացվում են չորս բնիկներին, որոնք սխալմամբ մեղադրվում էին մի կովկասյան ընտանիքի սպանության մեջ, լինչի դատաստանին ենթարկելը, և այս անարդարության ազդեցությունը ներկայիս սերունդների վրա։ Վերջերս նրա «Գիշերային պահակ» (2020 թ․) պատմական նովելը վերաբերում է «Կասեցման օրինագիծը» (ներկայացված սենատոր Արթուր Վիվիան Ուոթկինսի կողմից) չեղարկող արշավին, և Էրդրիկը խոստովանեց, որ իր սկզբաղբյուրը և դրա ոգեշնչումը հանդիսացել է իր մորական պապի կյանքը[45]։
Նա նաև գրում է ավելի երիտասարդ լսարանի համար. նա ունի «Տատիկի աղավնին» մանկական պատկերագիրքը, իսկ «Բրչբարքի տունը» մանկական գիրքը Ազգային Գրքի Մրցանակի եզրափակչի մասնակից է[46]։ Նա շարունակեց շարքը «Լռության խաղը» աշխատանքով Սքոթ Օ'Դելի մրցանակի դափնեկիր պատմական ֆանտաստիկայի ժանրում[47] և «Մացառախոզի տարին» նովելով։
Բացի գեղարվեստական գրականությունից և պոեզիայից՝ Էրդրիկը հրատարակել է վավերագրական գրականության գործեր։ «Կապույտ Ճայի Պար»-ը (1995 թվական) նրա հղիության և նրա առաջին երեխայի ծննդյան մասին է[48]։ «Գրքերը և կղզիները Օջիբվե երկրում» նովելում պատմվում է նրա ճանապարհորդությունների մասին Հյուսիսային Մինեսոտայում և Օնտարիոյի լճերի մերձակայքում կրտսեր դստեր լույս աշխարհ գալուց հետո[49]։
Էրդրիկը և նրա երկու քույրերը կազմակերպել են գրողների սիմպոզիումներ Հյուսիսային Դակոտայում գտնվող Կրիաների Լեռան Հնդկացիական ռեզերվացիայում[50]։
Երկու ծնողներից էլ ստացված նրա ժառանգությունը ազդեցիկ է իր կյանքում և նշանակալի իր աշխատանքում[51]։ Չնայած Էրդրիկի շատ աշխատանքներ ուսումնասիրում են նրա բնիկ ամերիկյան ժառանգությունը, նրա «Վարպետ Բաթչերսի երգեցողության ակումբը» (2003 թ․) ներկայացնում էր իր ծագման եվրոպական, մասնավորապես գերմանական կողմը։ Նովելը ներառում է պատմվածքներ Առաջին Համաշխարհային պատերազմի գերմանական բանակի վետերանի պատմվածքները, և իրադարձությունները ծավալվում են Հյուսիսային Դակոտայի փոքրիկ քաղաքում[52]։ Նովելը Ազգային Գրքի Մրցանակի ֆինալիստ է։
էրդրիկի միահյուսված նովելների շարքը համեմատում են Ուիլյամ Ֆոլքների «Յոկնապատավֆա» նովելների հետ։ Ֆոլքների նման, էրդրիկի հաջորդական նովելները ստեղծել են բազմաթիվ պատմվածքներ միևնույն գեղարվեստական ոլորտում և միավորել են տեղական պատմության գոբելենը արդի թեմաների և ժամանակակից գիտակցության հետ[52]։
Նրա գրախանութում տեղի են ունենում գրական ընթերցանություններ և այլ միջոցառումներ։ Էրդրիկի նոր ստեղծագործությունները ընթերցվում են այստեղ, միջոցառումները նվիրվում են այլ գրողների աշխատանքին և կարիերային, հատկապես բնիկ ժողովուրդների տեղացի գրողների։ Էրդրիկը և նրա աշխատակիցները «Կեչու կեղևից գրքեր»-ը համարում են «Ուսուցողական գրախանութ»[53]։ Գրքերից բացի խանութում վաճառվում են բնիկների արվեստի գործեր և ավանդական դեղամիջոցներ, ինչպես նաև բնիկ ամերիկացիների զարդեր։ Վիիգվաս Փրեսը՝ փոքրիկ շահույթ չհետապնդող հրատարակչությունը՝ հիմնադրված Էրդրիկ քույրերի կողմից, կապված է խանութի հետ[53]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.