Կարբոնիա-Իգլեզիաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կարբոնիա-Իգլեզիաս (իտալ.՝ provincia di Carbonia-Iglesias), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Այն ներառում է Սուլչիս Իգլեսիենտե պատմական տարածքը, որը Սարդինիայի ամենափոքր գավառն է։ Այն սահմանակից է Կալիարի և Մեդիո Կամպիդանո պրովինցիաներին[1]։ Այս երեք գավառներին 2016 թվականին արգելվել է որևէ որոշում իրականացնել։
Երկիր | Իտալիա |
---|---|
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա |
Մտնում է | Սարդինիա |
Վարչկենտրոն | Կարբոնիա |
Տարածք | 1494,95 կմ² |
Սահմանակցում է | Կալիարի և Մեդիո Կամպիդանո |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | IT-CI |
Հեռախոսային կոդ | 0781 |
Փոստային ինդեքսներ | 09013 |
Ավտոմոբիլային կոդ | CI |
provincia.carboniaiglesias.it(իտալ.) | |
Ըստ 2015 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 127857 մարդ, իսկ տարածքն ընդգրկում է 1499.71 քառ. կմ։ Մեկ քառակուսի կիլոմետրում բնակչության խտությունը՝ 85.25 մարդ։ Կարբոնիա-Իգլեզիաս գավառի նախագահը Սալվատորե Չերչին է[2]։ Գավառն ունեցել է երկու մայրաքաղաքներ՝ Կարբոնիան և Իգլեզիասը` 29007 ու 27332 բնակչությամբ (ըստ 2015 թվականի ճշգրտումների)[2]։
Գավառում գաղութները հիմնադրվել են դեռ Ք.ա 8 կամ 9 դարերին՝ փյունիկեցիների և կարթագենցիների կողմից։ Նրա հանքարդյունաբերությունը զարգացել է 19-րդ դարի ընթացքում բարիումի, պղնձիի, կապարի, արծաթի և ցինկի հանքավայրերի շնորհիվ, սակայն այս արդյունաբերությունը անկում է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[1]։ Կարբոնիա-Իգլեզիաս պրովինցիան ձևավորվել է Սարդինիայի տարածաշրջանային օրենքով և գործում է 2005 թվականից[1]։
2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն առաջադրեց որոշ գավառների վերացման մասին բազմատեսակ խնդիրներ։ Սարդինիայի որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի Տարածաշրջանային Խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Կարբոնիա-Իգլեզիաս պրովինցիային հանձնարարվել էր ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ի որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը։ Այն չի վերացվել, քանի որ դեռևս չի ստեղծվել տարածաշրջանային օրենքը[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.