Կարարայի մարմար (լատին․՝ marmor lunensis), մարմար, որ արդյունահանվում է Ապուանի Ալպերում` Կարարայի տարածքում։ Մարմարի ամենաարժեքավոր տեսակներից մեկն է համարվում։

Thumb
Կարարայի մարմար

Պատմություն

Կարարայի քարաբեկորները կիրառվել են դեռևս էնեոլիթի դարաշրջանում։ Հռոմեական դարաշրջանում մարմարի կիրառումը մեծ մասշտաբներ է ընդունել[1]։ Սկսած Հուլիոս Կեսարի տիրապետության շրջանից` Կարարայի սպիտակ մարմարը կիրառվել է հասարակական շինությունների և պատրիկների տների կառուցման համար։ Մարմարի` Հռոմ տեղափոխությունը իրականացվել է Լունի քաղաքի տարածքով, ինչն էլ արտացոլվել է նրա լատինական անվանման մեջ` «marmor lunensis»: Կարարայի մարմարից պատրաստված և այդ ժամանակներից մեզ հասած օբյեկտներից են Տրայանոսի սյունը, Պանթեոնը։

5-րդ դարից մարմարի արդյունահանումը գործնականում դադարեցվել է բարբարոսների արշավանքների պատճառով։ Մոտ 1000 թվականին հիմնադրվել է Կարարա գյուղը, իսկ 1250 թվականին վերսկսվել է մարմարի արդյունահանումը, որն օգտագործվել է Կարարայի եկեղեցու շինարարության համար։ Նիկոլո Պիզանոյի պատվերով մարմար է արդյունահանվել Պիզայի մկրտարանի կառուցման համար, ինչից հետո այն կրկին մեծ պահանջարկ է վայելել Եվրոպայում։ Հետագայում Կարարայի սպիտակ մարմարը մեծ քանակությամբ կիրառվել է հոգևոր շինությունների և ինտերիերի ձևավորման համար։ Կարարայի մարմարով են աշխատել իտալացի շատ քանդակագործներ ու ճարտարապետներ, մասնավորապես Նիկոլո Պիզանոն, Ջիովանի Պիզանոն, Միքելանջելոն անձամբ են ընտրել մարմարի բեկորներն իրենց ստեղծագործությունների համար։ Միքելանջելոյի Դավիթը քանդակված է Կարարայի մարմարից[1][2]։ Դրանով են կառուցվել Սիենայի տաճարի ճակատամասը և Լոնդոնի Մարմարե կամարը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.