![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/A_knight_in_a_boat_drawn_by_a_swan_%2528British_Library_Royal_15_E_VI%252C_f_273%2529-v2.jpg/640px-A_knight_in_a_boat_drawn_by_a_swan_%2528British_Library_Royal_15_E_VI%252C_f_273%2529-v2.jpg&w=640&q=50)
Կարապի ասպետ
From Wikipedia, the free encyclopedia
Կարապի ասպետ, կամ կարապի ասպետի պատմություն, միջնադարյան հեքիաթ է մի խորհրդավոր փրկչի մասին, որը աղջկան պաշտպանելու համար նավարկում է կարապների նավով։ Հեքիաթում մի պայման կար, որ ոչ ոք չպետք է հարցնի փրկչի անունը։
Ալտա Սիլվա Հովհաննեսի Դոլոպաթոս գրքում պահպանված ամենավաղ տարբերակներում այս ասպետի մասին կոնկրետ տեղեկություններ չկան, բայց հին ֆրանսիական Շանսոն դե Ժեստի խաչակրաց արշավանքի մասին գիրքը հարմարեցվել է Կարապի ասպետին (առաջին տարբերակը մոտ 1192 թվական)։ Այն հայտնի դարձավ մոտավորապես 14-րդ դարի վերջին ընդունված ամենահայտնի տարբերակում գահի ժառանգորդ՝ Հելիոսի, և նրա կնոջ՝ Բեատրիքսի մասին անգլիական լեգենդի համար[1]։ Հերոսի մոր անունը կարող է տատանվել՝ Էլիքսիր (դա, հավանաբար, պարզապես Հելիասի փոխված տարբերակն է) կամ Բեատրիքս՝ կախված տեքստից, իսկ իսպանական տարբերակում նրա անունը Իզոմբերտա է։
Ավելի ուշ գերմանացի բանաստեղծ Վոլֆրամ ֆոն Էշենբախը Կարապի ասպետ հեքիաթն ընդգրկեց իր բրիտանական Փարսիֆալ էպոսում (13-րդ դարի առաջին քառորդ)։ 1257 թվականին Կոնրադ ֆոն Վյուրցբուրգի կողմից գրված գերմանական տեքստում առանց անվան հայտնվում է նաև Կարապի ասպետը։ Վոլֆրամի և Կոնրադի տեքստերն օգտագործվել են Ռիխարդ Վագների Լոենգրին օպերայի լիբրետոյի ստեղծման ժամանակ (Վայմար, 1850)[2]։
Նմանատիպ մեկ այլ օրինակ է Բրանգեմուր ասպետը, որը մահացած պառկած էր կարապով քաշված նավակում, և որի արկածները պատմել է Գավեյնի եղբայր Գերեխետը (Գարեթ կամ Գախերիս) Կրետիեն դե Տրուայի Պերսևալի առաջին մասի շարունակության մեջ։