Կատմանդու
From Wikipedia, the free encyclopedia
Կատմանդուն (Նեպալերեն՝ काठमाडौं) Նեպալի մայրաքաղաքն է։ Երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360մ բարձրության վրա։ 180 հզ. բնակչություն (1977)։ Կատմանդուի հիմնադրումը (մինչև 16-րդ դարում՝ Կանտիպուր) վերագրվում է Նեպալի կառավարիչ Գունակամադեային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ։ 1482-1769 թվականներին Կատմանդուն համանուն իշխանության կենտրոնն էր, 1769 թվականից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանավակայան։ Ունի համալսարան,քոլեջներ։ Կատմանդույում են գտնվում Նեպալի թագավորական ակադեմիան, ազգային, կենտրոնական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Կատմանդու | |||
काठमाडौं | |||
| |||
Երկիր | Նեպալ | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Կատմանդու շրջան | ||
Մակերես | 50,67 կմ² | ||
ԲԾՄ | 1355 մ | ||
Բնակչություն | 1 006 656 մարդ (2011) | ||
Խտություն | 19867 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 1 740 977 | ||
Ժամային գոտի | UTC5:45 | ||
Հեռախոսային կոդ | 01 | ||
Պաշտոնական կայք | kathmandu.gov.np | ||
| |||
Փակել