Կատիմա Մուլիլո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կատիմա Մուլիլո[2], քաղաք, ընտրատարածք և Նամիբիայի Զամբեզի երկրամասի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Զամբեզի գետի անապատային ափին, Շուկմանսբուրգ գյուղից 65 կմ դեպի արևելք։ 2012 թ.-ի տվյալներով քաղաքը ունի 28 699 բնակիչ[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Կատիմա-Մուլիլո | ||
գերմ.՝ Katima Mulilo | ||
Երկիր | Նամիբիա | |
Երկրամաս | Զամբեզի | |
Համայնք | Զամբեզի (տարածք) | |
Հիմնադրված է | 1911 թ. | |
Մակերես | 33.4 կմ² | |
ԲԾՄ | 1065 մ | |
Բնակչություն | 28 699[1] մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +264 66 | |
Փոստային դասիչ | 5530 | |
| ||
1890 թ.-ի հուլիսի 1-ին Զանզիբարի պայմանագրի կնքումից հետո գերմանական կողմը իր տիրապետության տակ վերցրեց Կապրիվի գոտին և այժմյան Նամիբիայի մեծ մասը։ Կատիմա-Մուլիլո քաղաքը հիմնադրվել է 1911 թ.-ին[3]։ 1935 թ.-ից այն դարձավ Կապրիվի երկրամասի կենտրոնը[4]։ Քաղաքը տեղադրված է բարձր վայրում և Զամբեզի գետի վարարման ժամանակ չի ողողվում ջրով։
Մինչև 1940-ականները Նամիբիայից անջատված Կապրիվի գոտում ճահիճների միջով ինչ որ տեղ հասնելը գործնականորեն անհնարին էր։ Ամբողջ տարանցումը ստիպված անց էր կացվում Բոստվանայի կամ էլ Զամբիայի տարածքով։ Դա նույնիսկ դարձել է Անգոլայի քաղաքացիական պատերազմի (1972-2002) պատճառներից մեկը։ Պատերազմի ժամանակ Կապրիվի գոտու անկախության համար պայքար էր իրականացվում։ Սակայն 2002 թ.-ին Կապրիվի գոտին նորից միացվեց Նամիբիային։
Պատերազմի ավարտին Նամիբիայի և Անգոլայի հարաբերությունները կանոնավորվեցին, և սկսվեց Տրանս Կապրիվի ավտոմայրուղու գուդրոնապատ շինարարությունը։ Վերջինս նաև լուծեց Կապրվի շրջանի մեկուսացվածության Նամիբիայի մնացած մասից խնդիրը։ Ավտոմայրուղին ձգվում է Նամիբիայից մինչև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։
Նախագծով վերջինը կառուցվել են կամուրջն ու օդանավակայանը։ Երկուսն էլ լքաղաքի անունով կրում են «Կատիմա-Մուլիլո» անունը։ Կամուրջը անցնում է Զամբեզի գետի վրայով, ձևավորելով Նամիբիայի և Զամբիայի սահմանը։
Կատիմա-Մուլիլո կարելի է հասնել նաև ինքնաթիռով։ Կատիմա-Մուլիլոյում կա նաև համանուն օդանավակայան։
Կատիմա-Մուլիլո քաղաքում զգացվում է գաղութային ժամանակների ոգի։
Կատիմա-Մուլիլոն ունի լավ ինֆրակառուցվածք։ Այստեղ կան բավական մեծ քանակով հիվանդանոցներ, դպրոցներ, սուպերմարկետներ, վառելիքային լցակայաններ։
Քաղաքի հարևանությամբ հանդիպում են վայրի փղեր, զամբեզի գետում հայտնաբերվել են կոկորդիլոսներ[5]։
2002 թ.-ին Անգոլայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, տուրիզմի զարգացման շնորհիվ Զամբիան և Նամիբիայի Կապրիվի շրջանը սկսեցին տնտեսապես աճել։ Արդյունքում, տնտեսական աճը կազմեց 24,2 %[6]։
Կուսակցական ընտրությունների արդյունքներով Կատիմա-Մուլիլո քաղաքում 2010 թ․-ին կազմվել է հետևյալ վիճակագրությունը․
Կուսակցություն | Ձայների քանակը | Ձայների քանակը (%) |
---|---|---|
Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք | 2197 | 78,69 % |
Ժողովրդավարության առաջընթացի կուսակցություն | 473 | 16,94 % |
Նամիբիայի ժողովրդավարական դաշինք | 55 | % | 1,97
Ալյանաս «Կատիմա» զարգացում | 36 | % | 1,29
Նամիբիայի ժողովրդական կուսակցություն | 17 | % | 0,61
անվավեր | 31 | % | 0,50
Ընդամենը | 2792 | 100 % |
Կատիմա-Մուլիլո ընտրական օկրուգի շրջանակներում անցկացված ընտրությունների արդյունքներով կազմվել է հետևյալ վիճակագրությունը․
Կուսակցություն | Ձայների քանակը | Ձայների քանակը (%) |
---|---|---|
Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք | 2535 | 80,35 % |
Ժողովրդավարության առաջընթացի կուսակցություն | 500 | 15,85 % |
Նամիբիայի ժողովրդավարական դաշինք | 65 | % | 2,06
Նամիբիայի ժողովրդական կուսակցություն | 24 | % | 0,76
անվավեր | 22 | % | 0,70
Ընդամենը | 3155 | 100 % |
Ըստ Կատիմա-Մուլիլո ընտրական օկրուգի շրջանակներում անցկացված ընտրությունների արդյունքների Կապրիվայի նահանգապետը է ընտրվել «Հարավ-արևմտյան Աֆրիկայի ազգերի դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Բերնարդ Սիբալատանին։
|
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.