Կատեխիններ, ֆլավանոիդների դասի օրգանական միացություններ, որոնք իրենցից ներկայացնում են պոլիֆենոլային միացություններ և հանդիսանում են լավ հակաօքսիդանտներ[2]։

Արագ փաստեր Կատեխիններ, Ընդհանուր տեղեկություններ ...
Կատեխիններ
Thumb
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(2R,3S)-2-(3,4-դիհիդրօքսիֆենիլ)-3,4-դիհիդրո-2H-քրոմեն-3,5,7-տրիոլ
Ավանդական անվանում(+)-կատեխին
Քիմիական բանաձևC₁₅H₁₄O₆
Մոլային զանգված4,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան175 - 177 °C (448 - 450 K) °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար154-23-4
PubChem9064
EINECS համար205-825-1
SMILESC1C(C(OC2=CC(=CC(=C21)O)O)C3=CC(=C(C=C3)O)O)O
ЕС205-825-1
ChEBI8711
Թունավորություն
ՍԹԿ(+)-կատեխին։ 10,000 մգ/կգ առնետներ (RTECS) 10,000 մգ/կգ մկներ
R-արժեքներR36/37/38
S-արժեքներS26-S36
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Փակել

Քիմիան

Այս ընտանիքի բնութագրական ներկայացուցիչներն են հանդիսանում կատեխին և էպիկատեխին ստերեոիզոմերները։

Բնական աղբյուրներ

Կատեխինների առավել մեծ քանակություն պարունակվում է սպիտակ թեյում, և քիչ ավելի քիչ քանակով՝ կանաչ թեյում։ Մեծ քանակներով նրանք հայտնաբերվել են մի շարք մրգերում և հատապտուղներում (վարդազգիների պտուղներում, հաղարջենու պտուղներում, մորենու պտուղներում և այլն)։ Կատեխիններ են պարունակվում նաև սև շոկոլադում[3]։

Կենսաբանական դեր

Ցույց է տրվել, որ կատեխինները նպաստում են Caenorhabditis elegans նեմատոդ որդերի երկարակեցությունը[4]։ Տրանսկրիպտոմիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կատեխինները նվազեցնում են աթերոսկլերոտիկ վնասվածքները ապոլիպրոտեին E - դեֆեկտիվ մկներում[5] (+)- և (−)-կատեխինները ցուցաբերում են հակադիր էֆեկտներ առնետների անջատված հեպատոցիտներում գլիկոգենի մետաբոլիզմի վրա[6]։ (+)-Կատեխինը ճնշում է մկների մոտ աղիքային ուռուցքների առաջացումը[7]։ (-)-Կատեխինը ճնշում է KLF7 սպիտակուցի էքսպրեսիան[8] և հանդես է գալիս որպես PPARgamma ագոնիստ, որը կորիզային ռեցպտոր է և ներկայումս դեղաբանական թիրախ է՝ երկրորդ տիպի դիաբետի բուժման համար[9]

Կատեխինը բարձրացնում է նաև ամֆոտրեցին B -ի հակասնկային ակտիվությունը՝ "Candida albicans" -ի նկատմամբ[10]։

Մետաբոլիզմ

Կենսասինթեզ

Thumb

Կատեխինների կենսասինթեզը սկսվում է 4-հիդրօքսիցիննամոիլ ԿոA միավորից, որը ենթարկվում է շղթայի երկարացման՝ երեք մալոնիլ-ԿոA միավորների միացմամբ՝ PKSIII ճանապարհով։ 4-Հիդրօքսիցիննամոիլ ԿոA -ն ստացվում է L-ֆենիլալանինից՝ Շիկիմատեի ճանապարհով։ L-Ֆենիլալանինը սկզբնական փուլում դեամինացվում է ֆենիլալանին ամմոնիում-լիազով (ՖԱԼ)՝ առաջացնելով ցիննամաթթու, որը հետագայում ցիննամատ 4-հիդրօքսիլազի ազդեցությամբ օքսիդանում է մինչև 4-հիդրօքսիկումարաթթու։ Խալկոն սինթազը հետագայում կատալիզում է 4-հիդրօքսիցիննամոիլ ԿոA և մալոնիլ-ԿոA երեք մոլեկուլների կոնդենսացումը՝ առաջացնելով խալկոն։ Խալկոնը հետագայում, խալկոն իզոմերազի ազդեցությամբ, իզոմերվում է նարինգենինի, որը ֆլավանոիդ 3'-հիդրօքսիլազի ազդեցությամբ օքսիդանում է մինչև էրիոդիցիտոլ, որն էլ իր հերթին, ֆլավանոն 3-հիդրօքսիլազի ազդեցությամբ օքսիդանում է մինչև տաքսիֆոլին։ Տաքսիֆոլինը հետագայում վերականգնվում է դիհիդրոֆլավանոլ 4-ռեդուկտազով և լեյկոանտոցիանիդին ռեդուկտազով՝ առաջացնելով կատեխին. Կատեխինի կենսասինթեզի սխեման բերված է ստորև[11][12][13]

Կենսադեգրադացիա

Thumb Կատեխինի դեգրադացման ժամանակ կարևորագույն էնզիմ է հանդիսանում կատեխին օքսիգենազը, որն առկա է սնկերում և բակտերիաներում[14]

Առնետների օրգանիզմում կատեխինի բոլոր մետաբոլիտներն առկա են կապակցված վիճակում, և գլխավորապես բաղկացած են որպես գլյուկուրոնիդացված ածանցյալներ։ Կատեխինի ածանցյալների կոնցենտրացիան լյարդում ավելի փոքր է քան պլազմայում, և կուտակային ոչ մի երևույթ չի դիտարկվում երբ առնետները վարժեցվում են 14 օրերի ընթացքում կատեխին-հարստացված սննդակարգին։ Լյարդային մետաբոլիտները ինտենսիվորեն մեթիլացված են (90–95%), սակայն, ի տարբերություն պլազմայի, կարող են հայտնաբերել որոշ ազատ ագլիկոններ (ոչ գլյուկուրոնիդացված մետաբոլիտներ)[15]։

Մարդու օրգանիզմում էնտերալ ներմուծված (+)-կատեխինը մետաբոլացվում է գլխավորապես 24 ժամվա ընթացքում՝ 11 մետաբոլիտների առաջացմամբ, որոնք հայտնաբերվում են մեզի մեջ[16]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.