From Wikipedia, the free encyclopedia
Կատարի ազգային օր կամ Կատարի պետական տոն (արաբ․՝ اليوم الوطني لقطر), Կատարի Պետության ազգային տոնը, որը նշվում է ի հիշատակ 1878 թվականին կատարցի ժողովրդի ազգային վերածննդի։
Կատարի ազգային օր արաբ․՝ اليوم الوطني لقطر | |
---|---|
Հրավառություն Կատարի ազգային օրվա ժամանակ | |
Այլ կերպ | Կատարի պետական տոն |
Տեսակ | ազգային տոն |
Ամսաթիվ | դեկտեմբերի 18 |
Տոնվում է | Կատար |
Հաստատված | հունիսի 21, 2007 |
Կրոն | իսլամ |
Տոնն առաջին անգամ նշվել է 2007 թվականի հունիսի 21-ին՝ թագաժառանգ իշխան Թամիմ բեն Համիդ ալ-Սանիի հրամանագրով[1]։
Կատարի ազգային օրն նշվում է ամեն տարի դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը աշխատավայրերում և ուսումնական հաստատությունների մեծ մասում հայտարարվում է հանգստի օր[2]։ Նախքան 2007 թվականի հունիսին էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանիի հրամանագրի ընդունումը՝ ազգային օրը նշվել է սեպտեմբերի 3-ին՝ Կատարի անկախության և ազգային վերակառուցման օրը[3]։
Այդ օրը քաղաքամայր Դոհայում, ինչպես նաև երկրի մյուս բնակավայրերում, տեղի են ունենում զանազան ցուցադրություններ, հրավառություն, ինչպես նաև երաժշտական ու լուսային բազմաթիվ համարներ։
Կատարի ազգային օրվա տոնակատարություններ անցկացվում են անգամ գյուղական բնակավայրերում։ Ազգային օրվա գլխավոր իրադարձություններից մեկը ռազմահայրենասիրական շքերթն է։ Ազգային օրվա շքերթին մասնակցում են Կատարի Արաբական Էմիրության Զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և էմիրի գվարդիայի զինվորները։
Տեղի է ունենում նաև դասական ավտոարտադրության շքերթ, որի ժամանակ ցուցադրվում են պետական նախկին պաշտոնյաներին պատկանող հնաոճ մեքենաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.