![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/Carles_Puigdemont_el_10_d%2527octubre_de_2017.jpg/640px-Carles_Puigdemont_el_10_d%2527octubre_de_2017.jpg&w=640&q=50)
Կատալոնիայի խորհրդարան
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիայի խորհրդարան (կատ.՝ Parlament de Catalunya), միասնական տարածքային կառավարման մարմին Իսպանիայի Կատալոնիա ինքնավար երկրամասում[1]։ Այն կազմված է 135 պատգամավորներից, որոնք ընտրվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ արտահերթ ընտրությունների ձևաչափով[2]։ Խորհրդարանի շենքը տեղակայված է Կատալոնիայի վարչական կենտրոն համարվող Բարսելոնայի Սյուտադելի զբոսայգում։
Կատալոնիայի խորհրդարան կատ.՝ Parlament de Catalunya | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | |
Տեսակ | Spanish regional parliament? |
Պատմություն | |
Հիմնադրված | 1932 |
Նախորդ | Catalan Courts? |
President of the Parliament of Catalonia? | Anna Erra i Solà? |
Ղեկավարում | |
Խոսնակ | Ռոջեր Տորեն, «Ձախակողմյան հանրապետական կուսակցություն» սկսած հունվարի 17, 2018 |
Կազմը | |
Նստատեղեր | 135 |
![]() | |
Հանդիպումների վայր | |
parlament.cat(կատ.) |
Վերջին խորհրդարանական ընտրությունները Կատալոնիայում տեղի են ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին[3]։ 2015 թվականի տարածաշրջանային ընտրությունների և անկախության հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով հռչակում է վերջինիս անկախությունը միապետական Իսպանիայից[4], իսկ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նվիրակոչվում է ինքնահռչակ Կատալոնիայի Հանրապետությունը։ Քվեարկության ժամանակ խորհրդարանի 55 պատգամավորներ ձեռնպահ են մնացել կամ բոյկոտել քվեարկությունը՝ չհամաձայնելով անկախության շարժման հետ։
Ի պատասխան Կատալոնիայի անջատողական կեցվածքին՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կիրառում է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը (բովանդակությունը՝ կառավարությունը իրավունք ունի երկրի Սենատից ստանալ թույլտվություն՝ բոլոր 17 ինքնավար մարզերի օրենսդիր իշխանության մարմինների կողմից ընդունված ազգային օրենսդրությունների նկատմամբ վետո կիրառելու իրավունք) և լուծարում օրենսդիր մարմինը՝ նախաձեռնելով նոր արտահերթ ընտրություններ[5]։