![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Cataluna_in_Spain_%2528including_Canarias%2529.svg/langhy-640px-Cataluna_in_Spain_%2528including_Canarias%2529.svg.png&w=640&q=50)
Կատալոնիայի անկախության հանրաքվե (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիայի անկախության հանրաքվե (կատ.՝ Referèndum sobre la independència de Catalunya), անկախության հանրաքվե, որն անցկացվել է Կատալոնիայի (Իսպանիայի ինքնավար համայնք) իշխանությունների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Cataluna_in_Spain_%28including_Canarias%29.svg/640px-Cataluna_in_Spain_%28including_Canarias%29.svg.png)
Կատալոնիան մարզ է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում։ Վերջինս ցանկանում է անկախանալ Իսպանիայի Թագավորությունից։ Կատալոնացիների պայքարն Իսպանիայի կազմից դուրս գալու համար շարունակվում է մի քանի հարյուրամյակ։ Սեպտեմբերի 11-ը Կատալոնիայի ազգային օրն է։ 1714 թվականի այդ օրը Կատալոնիան կորցրել է անկախությունը։ Անկախության կորուստը Իսպանական ժառանգության համար պայքարի հետևանքն էր։ Մարզն ինքնավարություն է ստացել միայն 1979 թվականից հետո՝ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո։ Սակայն ինքնավարությունը չի գոհացրել կատալոնացիներին։ Անջատողականությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կատալոնիայի ինքնավար մարզը, որտեղ ապրում է Իսպանիայի բնակչության 16%-ը, տալիս է Իսպանիայի համախառն ազգային արդյունքի 25%-ը։ Կատալոնիան 16 մլրդ եվրո ավելի շատ է վճարում Իսպանիայի ազգային բյուջե, քան ստանում է։ Կատալոնիայի ազգային պարտքը գերազանցում է 51 մլրդ եվրոն[2]։ Բացի այդ, կատալոներենն էականորեն տարբերվում է իսպաներենից։ «Մադրիդը մեզ կողոպտում է» կարգախոսը դարձել է անջատողական շարժման լոզունգներից մեկը, որի հիմնական նպատակը ցանկացած գնով թագավորությունից անջատվելն է։ Այդուհանդերձ, Կատալոնիայում արտադրված ապրանքների 90%-ն իրացվում է իսպանական շուկայում[3]։