From Wikipedia, the free encyclopedia
Կասպեր Յուլման (դան․՝ Kasper Hjulmand; ապրիլի 9, 1972, Օլբորգ, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Յուլմանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1987 թվականին «Ռաններս Ֆրեյա» ակումբում, որտեղ նա անցկացրել է 4 տարի՝ մինչև 1992 թվականի ձմռանը «Խերլև» տեղափոխվելը։ Նրա հետ 3 մրցաշրջան խաղալուց հետո Յուլմանը 1995 թվականի ձմռանը տեղափոխվել է «Բ-93» ակումբ[1]։
Յուլմանն աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական «Լյունգբյու» ակումբում, մինչև 2006/2007 մրցաշրջանում նշանակվել է այդ ակումբի գլխավոր մարզիչ, որը այդ մրցաշրջանում հանդես է եկել Սուպերլիգայում[2][3]։
2008 թվականի հուլիսի 8-ին Յուլմանը պայմանագիր է ստորագրել «Նորշելլաննի» հետ՝ զբաղեցնելով օգնականի պաշտոնը և հեռանալով «Լյունգբյու» ակումբից՝ 10 տարի այնտեղ տարբեր պաշտոններում աշխատելուց հետո[4][5]։ 2011 թվականի հունիսին նա նշանակվել է Մորտեն Վիգորստի իրավահաջորդ՝ որպես գլխավոր մարզիչ «Նորշելլաննում»[6]։ Նրա ղեկավարությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։
2014 թվականի մայիսի 15-ին Յուլմանը դարձել է գերմանական «Մայնց 05» ակումբի գլխավոր մարզիչը՝ ստորագրելով 3 տարվա պայմանագիր[7]։ Այնուամենայնիվ, արդեն 2015 թվականի փետրվարի 17-ին դանիացին հեռացվել է ակումբի ոչ բավարար արդյունքների պատճառով, որը այդ պահին զբաղեցնում էր միայն 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում[8]։ Աշխատանքից ազատվելուց գրեթե մեկ տարի անց Յուլմանը վերադարձել է «Նորշելլանն»։
2020 թվականի օգոստոսի 1-ին Յուլմանը նշանակվեց Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարությամբ դանիացիները հանդես են եկել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում (որն անցկացվել է 2021 թվականին COVID-19-ի համավարակի պատճառով), ուր նրանք կարողացել են սենսացիա ստեղծել և հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ միայն լրացուցիչ ժամանակում պարտվել են Անգլիայի հավաքականին 1:2 հաշվով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.