From Wikipedia, the free encyclopedia
Կասպեր Իդլանդ (նորվ.՝ Kasper Idland, հունիսի 21, 1918, Figgjo, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա - մայիսի 25, 1968, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), նորվեգական դիմադրության անդամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։
Կասպեր Իդլանդ | |
---|---|
նորվ.՝ Kasper Idland | |
հունիսի 21, 1918 - մայիսի 25, 1968 (49 տարեկան) | |
Ծննդավայր | Սաննես, Նորվեգիա |
Մահվան վայր | Հանթինգդոն, Նյու յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Զորատեսակ | Նորվեգիայի բանակ |
Ծառայության տարիներ | 1940—1945 |
Կոչում | Երկրորդ լեյտենանտ |
Զորամաս | Հատուկ գործողությունների կառավարման կենտրոն 1-ին նորվեգական առանձնակի գումարտակ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | |
Կասպեր Իդլանդը ծնվել է Սաննես ոչ մեծ գյուղում, որը գտնվում է Նորվեգիայի հարավում։ Կարսթեն և Գուդուն Բերգ Իդլանդների երկրորդ երեխան է։ 1937 թվականին, 3,5 տարի ռազմական դպրոցում սովորելուց հետո, ստացել է սերժանտի կոչում։ Այնուհետև սովորել է փոստային աշխատողների դպրոցում, որը ավարտելուց հետո աշխատել է Ստավանգերի փոստային բաժանմունքում[1]։
1940 թվականին, երբ Նորվեգիան գրավվեց Ֆաշիստական Գերմանիայի կողմից, Իդլանդը զորակոչվեց նորվեգական զինված ուժեր՝ մասնակցելով Դիրդալի մոտ տեղի ունեցած մարտերին (Դանիա-Նորվեգական ռազմագործողություն)։ Մադլի գյուղից ոչ հեռու Կասպերը գերի ընկավ, բայց ավելի ուշ ազատվեց գերությունից[1]։
1941 թվականի սեպտեմբերին Իդլանդը նավակով տեղափոխվեց Շոտլանդիա և շուտով անդամագրվեց 1-ին նորվեգական առանձնակի գումարտակին։ 1941 թվականի դեկտեմբերին բրիտանական կոմանդոսի կազմում Իրլանդը մասնակցեց Ռեյնեի ռազմագործողությանը[1]։
1943 թվականին Իդլանդը Վեմորկի դեմ ռազմագործողությանը շրջանակներում մասնակցեց երկու գործողության, որի նպատակն էր ոչնչացնել Վեմորկ հիդրոէլեկտրակայանը, որը արտադրում էր ծանր ջուր։ Այս ռազմագործողությունը կարևորվում էր այն հանգամանքով, որ գերմանացիները ցանկանում էին Վեմորկում ստեղծել միջուկային զենք։ Առաջադրանքը կատարելուց հետո Կասպերը դիվերսիոն խմբի 4 անդամների հետ դահուկներով փախավ Շվեդիա[1][2]։
1944-1945 թվականներին Իդլանդը ակտիվ մասնակցություն ունեցավ «Vestige 4» դիմադրության ստորաբաժանման գործունեությունում։ Խմբի հիմնական նպատակը ռազմական նավերի սաբոտաժն էր։ Սակայն Իդլանդի խումբը այդպես էլ ոչ մի նավի սաբոտաժ չիրականացրեց։ Այս խմբի կազմում 1945 թվականին նա մասնակցեց Բերքրաիմեի մոտ տեղակայված գերմանական ռազմաբազայի հրդեհման գործողությանը[1]։
Պատերազմից հետո Կասպեր Իդլանդը ապրեց Ստանվանգերում մինչև 1955 թվականը, որից հետո տեղափոխվեց ԱՄՆ-ի Նյու յորք նահանգի Հանթինգդոն քաղաքում, որտեղ ապրեց մինչև իր մահը՝ 1968 թվականի մայիսի 25։ 1955 թվականին Իդլանդի ծննդավայրում նրա պատվին բացեցին հուշահամալիր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.