![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/CSS-shade.svg/langhy-640px-CSS-shade.svg.png&w=640&q=50)
Կասկադային ոճաթերթ
From Wikipedia, the free encyclopedia
CSS կամ կասկադային ոճաթերթ (Cascading Style Sheets - կասկադային ոճերի թերթներ), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL, ինչպես նաև դիզայնի, մակետի, տարբեր սարքերի և տարբեր էկրանների վրա ներկայացնելու համար։
CSS | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդլայնում | .css |
MIME | text/css |
Մշակող | CSS Working Group? |
Հրատարակված է | դեկտեմբերի 17, 1996 |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ և ծրագրավորման լեզու |
Կայք | w3.org/Style/CSS/ և drafts.csswg.org |
![]() |
Երբ HTML 3.2 -ի սպեցիֆիկացիայի մեջ ավելացվեցին -ի նման թեգերը, գույնի ատրիբուտները։ Խոշոր վեբ-կայքերի նախագծումը դարձավ երկար և ծախսատար գործընթաց, քանի որ ամեն էջի վրա պետք է նշվեր շրիֆտը և գունային ինֆորմացիան։ Այս խնդիրը լուծելու համար World Wide Web (W3C) կոնսորցիումը ստեղծեց CSS-ը։ CSS-ը HTML-ի էջից հանեց ոճային ֆորմատավորումը[1]։