Կառուցվածքային բռնություն
From Wikipedia, the free encyclopedia
Կառուցվածքային բռնություն, Յոհան Գալթունգին վերագրվող տերմինոլոգիա, որը նա օգտագործել է «Բռնություն, Խաղաղություն և Խաղաղություն փնտրտուք» 1969 թ. հոդվածում։ Այն վերաբերում է բռնության այն տեսակին, որով որոշ սոցիալական կառուցվածք կամ հաստատություն կարող է վնասել մարդկանց՝ իրենց առօրյա պահանջմունքները բավարարելու ընթացքում։ Ինստիտուցիոնալացված կամ կառուցվածքայնացված չափահասությունը, տարիքը, դասականությունը, էլիտիզմը, էթնոկենտրոնացվածությունը, տեսակայնությունը, ռասիզմը և սեքսիզմը կառուցվածքային բռնության որոշ տեսակներն են՝ ըստ Գալթունգի, ով համարում է, որ այն մարդու հիմնարար կարիքների խուսափելի արժեզրկումն է։ Եվ քանի որ այն խուսափելի է, վաղաժամ մահվան ու ոչ անհրաժեշտ հաշմանդամության անխուսափելի պատճառ է դառնում։ Այսպիսով, այն սերտորեն կապակցված է սոցիալական անարդարության հետ։ Կառուցվածքային բռնությունն ու ուղղակի բռնությունը համարվում են խիստ փոխկապակցված տարրեր, որոնք ներառում են ընտանեկան բռնությունը, գենդերային բռնությունը, ատելության հողի վրա գործած հանցագործությունները, ոստիկանական բռնությունը, պետական մակարդակի բռնությունը, ահաբեկչությունն ու պատերազմը։
«Բռնություն, մտորումներ ազգային համաճարակի մասին» իր գրքում Ջեյմս Ջիլիգանը կառուցվածքային բռնությունը սահմանում է որպես մահացության և հաշմանդամության բարձրագույն աստիճան, որոնց տուժողն են նրանք, ովքեր գտնվում են հասարակության ցածրագույն աստիճանում՝ ի համեմատ միջին աստիճան զբաղեցնողների։