գերմանացի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Յանսեն (գերմ.՝ Karl Janssen, մայիսի 29, 1855[1][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - 1927[3][4], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ), գերմանացի քանդակագործ։
Կառլ Յանսեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1855[1][2] |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | 1927[3][4] |
Վախճանի վայրը | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Երեխաներ | Գերդա Յանսեն |
Karl Janssen Վիքիպահեստում |
Կառլ Յանսենը ծնվել է 1855 թվականին Դյուսելդորֆում, արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրն եղել է պղնձի վրա փորագրող, եղբայրը՝ Պետերը, նկարիչ։ Արվեստի առաջին դասերը Կառլը ստացել է եղբորից։ 1872-1880 թվականներին սովորել է Դյուսելդորֆի պրուսական թագավորական արվեստի ակադեմիայում, Ավգուստ Վիտիգի ղեկավարությամբ։ 1878 թվականին Յանսենը ստացել է հռոմեական կրթաթոշակ և 1881 թվականին մեկնել է Իտալիա և այնտեղ սովորել մինչև 1884 թվականը[5][6]։
Յանսենի առաջին կարևոր աշխատանքը գործարանատեր Պյոնսգենի (1883) կիսանդրին է։ 1884 թվականին նա Յոզեֆ Տյուսխաուզի հետ միասին (որի հետ մտերիմ էր դեռևս ակադեմիայում սովորելու տարիներից), պատվեր է ստանում ստեղծելու Հայր Ռեյնի և նրա դուստրերի արձանախումբը։ Այս աշխատանքն այնքան դուր եկավ դյուսելդորֆցիներին, որ 12 տարի անց նրանք պատվիրեցին երկու արվեստագետներին ստեղծելու դրա բրոնզե ավելի մեծ տարբերակը (1897)։ 1896 թվականին Յանսենը Դյուսելդորֆում քանդակում է Վիլհելմ կայսրի բրոնզե արձանը։
1893 թվականից Կառլ Յանսենը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր իր ուսուցիչ Ավգուստ Վիտիգի ամբիոնում։ Յանսենի ուսանողներից են եղել Բերնարդ Հյոտգերը, Վիլհելմ Լեմբրուկը, Տոնի Շտոկխեյմը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործն արդյունաբերող Հենկել ընտանիքի պատվերով ստեղծել է պատերազմում ձեռնարկության զոհված աշխատակիցների հուշարձանը։ Այդ հուշարձանը տեղադրվել է Դյուսելդորֆի Հոլտհաուզեն շրջանի արդյունաբերական գոտում։ Յանսենի վերջին խոշոր աշխատանքը եղել է Հենկելների ընտանեկան դամբարանի արձանը (1925) Դյուսելդորֆում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.