Կառլ Մարքսի տուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Մարքսի տուն (գերմ.՝ Karl-Marx-Haus), տուն-թանգարան Գերմանիա Ռայնլանդ Պֆալց հողի վրա գտնվող Թրիեր քաղաքում։ 1818 թվականին այս տանն է ծնվել ժամանակակից սոցիալիզմի և կոմունիզմի հայրը՝ Կառլ Մարքսը։ Թանգարանը նվիրված է Կառլ Մարքսի կյանքին ու ստեղծագործություններին, ինչպես նաև կոմունիզմի պատմությանը։
Կառլ Մարքսի տուն | |
---|---|
Տեսակ | թանգարան և հայրենի տուն |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Թրիեր |
Հասցե | Brückenstr. 10, 54290 Trier[1] |
Հիմնադրվել է | 1947 |
Այցելուներ | մոտ 32 000 մարդ |
Կայք | fes.de/museum-karl-marx-haus/(գերմ.) |
Տան նշանակալիությունն աննկատ է մնացել մինչև 1904 թվական, երբ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ջանում էր գնել այն, ինչը հաջողվեց 1928 թվականին։ 1933 թվականին, երբ Նացիստական կուսակցությունը իշխանության եկավ, շենքը բռնագրավվեց և վերածվեց տպարանի։
1947 թվականի մայիսի 5-ին շենքը բացվել է որպես Կառլ Մարքսի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված թանգարան։ 1968 թվականին այն ինտեգրվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամին, բարեգործական հիմնադրամ, որը սերտորեն համագործակցում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։ 1983 թվականի մարտի 14-ին, Մարքսի մահվան 100-ամյա տարելիցին, թանգարանը վերաբացվեց մեկ տարվա վերանորոգումից հետո։
2005 թվականին Կառլ Մարքսի տուն-թանգարանը կրկին փակվել է երեք ամսով։ Վերաբացման միջոցառմանը ներկա են գտնվել Անկե Ֆուկսը, Ֆրանց Մյունտեֆերինգը, Կուրտ Բեկը և Հելմուտ Շրյոերը։ Ցուցահանդեսն այժմ ներառում է նաև կոմունիզմի պատմությունը Խորհրդային Միությունում, Չինաստանում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Կառլ Մարքսի տուն-թանգարանը տարեկան ունենում է շուրջ 32000 այցելու, որոնց մոտ մեկ երրորդը զբոսաշրջիկներ են Չինաստանից, որոնց համար Կառլ Մարքսի տուն-թանգարանը Գերմանիայի գլխավոր տեսարժան վայրերից է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.