Կառլ Բիլդտ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Բիլդտ (շվեդ.՝ Nils Daniel Carl Bildt, հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…], Հալմստադ, Շվեդիա և Շվեդիա[4]), շվեդ քաղաքական գործիչ և դիվանագետ, 1991-1994 թվականներին՝ Շվեդիայի վարչապետ, 1986-1999 թվականներին՝ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1995-1997 թվականներին նախկին Հարավսլավիայում զբաղեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցչի և Բոսնիա և Հերցեգովինայում գերագույն ներկայացուցչի պաշտոնը, 1999-2001 թվականներին Բալկաններում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց[7]։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Կառլ Բիլդտ | |
Կուսակցություն՝ | Կոալիցիոն չափավոր կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստոկհոլմի համալսարան, Enskilda Gymnasiet? և Östra Real? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, բլոգեր և արտաքին գործերի նախարար |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Հալմստադ, Շվեդիա կամ Շվեդիա[4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Հայր | Daniel Bildt? |
Մայր | Rut Kerstin Maria Andersson-Alwå?[5] |
Ամուսին | Աննա Մարիա Կորացա Բիլդտ |
Կայք՝ | bildt.net |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
Նրա նախնիների թվում եղել են նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, դիվանագետներ։ Իսկ նրա նախապապ Բարոն Գիլիս Բիլդտը 19-րդ դարի 80-ական թվականներին եղել է Շվեդիայի վարչապետը։