ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Ցելիան Այկան (անգլ.՝ Carl Celian Icahn[4], փետրվարի 16, 1936[1][2][3], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ֆինանսիստ և բիզնես ծրագրեր մշակող, շուկայագետ, որի կարողությունը 2014 թվականին գնահատվել է 24.5 մլրդ ԱՄՆ դոլար։ (Ըստ Ֆորբսի ցուցակի՝ 25-րդ տեղն է զբաղեցրել 2012 թվականին)[5]։
Կառլ Այկան անգլ.՝ Carl Icahn | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1936[1][2][3] (88 տարեկան) |
Ծննդավայր | Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հրեա |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Far Rockaway High School? |
Մասնագիտություն | բորսային միջնորդ, ֆինանսիստ, գործարար և վաճառական |
Երեխաներ | Brett Icahn? |
Կայք | carlicahn.com |
Ստորագրություն | |
Carl Icahn Վիքիպահեստում |
Կառլը ծնվել է Բրուքլինում՝ հրեաների ընտանիքում[6] և մեծացել է Նյու Յորքի Բեյսուոտեր շրջանի Քուինս թաղամասում՝ (անգլ․՝ Bayswater, Queens)[7]։ Սովորելով փիլիսոփայություն՝ Կառլը բակալավրի աստիճանը ստացել է Փրինսթոնի համալսարանում (1957 թվական),անուհետև ընդունվել է Նյու Յորքի համալսարանին կից բժշկական դպրոց, որտեղից դուրս է մնացել՝ դիպլոմ չստանալով։ Այնտեղ երկու տարի սովորելուց հետո անցել է պարտադիր ծառայության, վեց ամիս ծառայել ցամաքային ուժերի ռազմաբժշկական կենտրոնում։
Այկանը 1961 թվականին Ուոլ Սթրիթ է եկել «Dreyfus & Company» ընկերության ստաժորով։ Մի քանի տարի Ուոլ սթրիթում աշխատելուց հետո բացել է սեփական բրոքերային ընկերությունը։
1980-ական թվականներին, ինչպես շատերը, Կառլը նույնպես սկիզբ է դրել իր բազմամիլիարդանոց կարողությանը ֆինանսիստ Մայքլ Միլկենի «աղբային պարտատոմսերի շուկայի» միջոցով[8]։ Այկանը համարվում է առաջիններից մեկը, որը սկսել է մասնագիտանալ գրինմեյլում՝ իրեն անվանելով ակտիվիստ և բաժնետերերի շահերի պաշտպան[9]։
1999 թվականին Այկանը իր «Icahn Family Foundation»-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար Է հատկացրել Փրինսթոնի համալսարանում (Կառլ Այկանի ալմա մատեր) գենոմիկայի նոր լաբորատորիայի հիմնադրման համար[10]։ 2004 թվականին հիմնադրել է «Icahn Capital» հեջ ֆոնդեր հիմնադրամը, 2011 թվականին փակել է այն կողմնակի ներդրողների համար և գումարը վերադարձրել իր հաճախորդներին։ 2007 թվականի գարնանը իր« American Real Estate Partners LP» ընկերության հիման վրա Կառլ Այկանը ստեղծել է «Icahn Enterprises L.P.»-ը[11]։ 2012 թվականին Այկանը մոտ 200 մլն դոլար է նվիրաբերել իր պատվին վերանվանված «Icahn School of Medicine at Mount Sinai» բժշկական դպրոցին[12][13]։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականի դեկտեմբերին Կառլ Այկանին առաջադրել է նախագահի՝ բիզնեսի կարգավորման բարեփոխումների վերաբերյալ հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնում։ Այդ պաշտոնը չի ենթադրել ձևական մասնակցություն կառավարությունում, հետևաբար Այկանը կարող է պահպանել իր բիզնեսը[14]։
2016 թվականի հունվարի 30-ին Այկանը 1 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում ԱՄՆ վետերանների խմբերին։ Միջոցների հավաքմամբ զբաղվել է Դոնալդ Թրամփը[15]։
1979 թվականին Այկանը ամուսնացել է Լիբա Տրեդժելի հետ, որը բալետի պարուհի էր Չեխոսլովակիայից[16][17][18]։ Նրանք բաժանվել են 1993 թվականին, պաշտոնապես դատարանով՝ 1999 թվականին։ Այդ 6 տարիների ընթացքում Լիբան ձգտում էր անվավեր ճանաչել մինչամուսնական համաձայնագիրը, որը նա ստորագրել էր և նաև այն, որ մինչև ամուսնությունը հղի էր[19]։ Ի սկզբանե Լիբան պայքարում էր Այկանի հետ տարեկան մոտ 1,5 մլն դոլար առաջարկելու պատճառով, այն դեպքում, երբ այն ժամանակ նա արդեն միլիարդատեր էր, բայց, ի վերջո, կողմերը համաձայնության են եկել այնպիսի գումարի շուրջ[18][20]։ Նրանք ունեն երկու երեխա[16]։
1999 թվականին Այկանն ամուսնացել է իր վաղեմի օգնականուհու, նախկին բրոքեր Գեյլա Գոլդենի հետ[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.