դերասան From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս Վալդես (անգլ.՝ Carlos Valdés, ապրիլի 20, 1989[1], Կալի, Կոլումբիա), կոլումբիացի դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր և երգիչ, նաև ունի ամերիկյան ծագում։ Առավել հայտնի է դարձել «Ֆլեշ» հեռուստասերիալի շնորհիվ։
Կառլոս Վալդեսը 5 տարեկանում Կալումբիայից տեղափոխվել է Մայամի, հետագայում 12 տարեկանում նորից տեղափոխվել է Մարիետա քաղաք[2][3]։ Նա սովորել է Միչիգանի համալսարանում։ 2011 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, Վալդեսը լրիվությամբ իրեն նվիրում է թատերական գործին։
2009-2011 թվականներին նա մասնակցում էր «Հիանալի մյուզիքլ» և «Երգիչը հարսանիքում» թատերական բեմադրություններում և ապա նա, Jersey Boys հետ, ուղևորվեց շրջագայության։ 2013 թվականից մարտից մինչև 2014 թվականին մարտը կատարում էր Անդրեայի դերը «Մի օր» մյուզիքլում (անգլ.՝ Once)[4], որտեղ դաշնամուր էր նվագում։ 2013 թվականին մյուզիքլն առաջադրվել էր «Թոնի» մրցանակի։
2014 թվականին Կառլոս Վալդեսը ստացավ իր առաջին դերը ամերիկյան «Նետ» հեռուստասերիալում (անգլ.՝ Arrow) և ապա հայտնվեց «Ֆլեշ» (անգլ.՝ The Flash) հեռուստասերիալում ու ստացավ գլխավոր դերերից մեկը։ Երկու շոուների ընթացքում նա խաղացել է մտացածին կերպարի դերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.